Հավատքը և հույսը
Հաճախ մարդիկ շփոթում են հավատքը և հույսը՝ դրանք համարելով միևնույն բանը, բայց այս երկուսի միջև տարբերություն կա: Հույսը կաղապարն է, իսկ հավատքն այն է, ինչը լցնում է այդ կաղապարը: Առանց հույսի հավատքն անձև նյութ է, և դրա օգուտը նույնքան է, որքան շինանյութի օգուտն՝ առանց տան նախագծի:
Դուք կհիշեք, որ Աստված անձամբ ընտրեց Աբրահամին և ուխտ կնքեց նրա հետ հատուկ նպատակով. Աբրահամը պետք է խրատեր իր սերունդներին Տիրոջ ճանապարհի մեջ: Աբրահամն անզավակ էր, երբ Աստված կանչեց նրան այս խոստման մեջ, բայց Տերը հավաստիացրեց, որ նա մեծ ազգի հայր է դառնալու:
Աբրահամն արտասովոր հավատք ունեցող մարդ էր, ում մասին Աստվածաշունչն ասում է, որ «Աստծո խոստման համար չերկմտեց անհավատությունով» (Հռոմ. 4.20): Այնուամենայնիվ, Ծննդոց 15-ում տեսնում ենք, որ մինչև հավատքով լցվելը նա պայքարում էր հուսալքության դեմ: Եվ Աբրամն ասաց.«Ո՛վ Տեր Եհովա, ինձ ի՞նչ ես տալիս, քանի որ առանց զավակի եմ մնացել, և իմ տան տիրողն ահա Դամասկացի Եղիազարն է»: Աբրամը նաև ասաց.«Որովհետև ինձ սերունդ չտվիր, ահա իմ ընդոծինն ինձ ժառանգ կլինի»:
Մենք կարող էին ակնկալել, որ Աստված հավատքի նոր չափ կտար Աբրահամին: Բայց փոխարենը Նա տեսիլք տվեց Աբրահամի հավատքին, որից նա կարող էր ամուր կառչել: Այս տեսիլքը զորացրեց նրա հավատքը, քանի որ ձև հաղորդեց նրա հույսին: Աստված դուրս կանչեց Աբրահամին՝ աստղերը հաշվելու համար: Նա պարզապես չասաց Աբրահամին, որ նրա ժառանգներն անհաշվելի կլինեն՝ ինչպես աստղերը. Նա ցույց տվեց մշտական, արտահայտիչ և նյութական օրինակ:
Աստված խոստացավ լցնել մեզ հույսով, բայց ինչպե՞ս ենք ստանում այն: Նրա Հոգին լցնում է մեր հոգիները գերբնական հույսով, երբ աղոթում ենք: «Եվ հույսի Աստվածը լեցնե ձեզ ամեն ուրախությունով և խաղաղությունով, հավատալու մեջ, որ հույսով ավելանաք Սուրբ Հոգու զորությունով»: Հռոմ. 15.13
Աստված մեր հույսի աղբյուրն է: Եթե մենք խնդրենք, Նա կլցնի մեզ ուրախությամբ և խաղաղությամբ, ինչը բոլորս էլ ցանկանում ենք ունենալ: Երբ մենք խոնարհաբար գանք Նրա մոտ, կհամակվենք վստահ հույսով՝ Սուրբ Հոգու զորության միջոցով:
Ջոն և Լիզա Բիվեր, «Պատմություն ամուսնության մասին»
Պատրաստեց Քրիստինե Աթոյանը