«...Ես եմ Աստված ... և Ինձ պես մեկ ուրիշը չկա, որ պատմում եմ առաջուց վերջինը...» (Եսայի 46.9,10)։

Մենք նորություն չենք ասի՝ գրելով, որ Աստծո նմանը չկա, բայց մենք շատ հաճախ մոռանում ենք այս արտահայտության զորությունը և ճշմարտությունը: Որպես Աստծո զավակներ՝ մենք կանչված ենք, որ դառնանք Նրա նման և հագնենք Նրա բնությունը: Հավատքով մենք կարող ենք ապագան կերտողներ դառնալ. մենք կարող ենք ձևավորել մեր կյանքերը, երեխաներին և ամուսնությունները՝ հռչակելով վերջը սկզբից:

Երկարատև և երջանիկ կյանք ինքնաբերաբար չի կառուցվում. մենք ենք կանխամտածված կառուցում այն: Այս պնդմանը հետևում է տրամաբանական հարց. «Ինչպե՞ս կառուցեմ իմ երջանիկ ավարտը»: Միգուցե բազում անգամներ կարդացել եք այս խոսքերը, բայց կրկին արեք դա.

«Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունն է... Հավատքով ենք իմանում, որ աշխարհներն Աստծո խոսքով հաստատվեցին, որ չերևացողներից այս տեսնվողներս եղած են» (Եբր. 11.1,3)։

Մեր նպատակն է կառուցել երկարատև և երջանիկ կյանք, որը դեռ գոյություն չունի: Հավատքն այն շինանյութն է, որը մենք օգտագործում ենք, որպեսզի կառուցենք այն, ինչը դեռ իրական չէ: Աստված հավատաց մեզ այն ժամանակ, երբ մենք դեռ չէինք արել որևէ բան, ինչին արժեր հավատալ: Նա մեծ հավատք ունի ձեր հանդեպ, քանի որ Նա մեծ հավատք ունի Իր հանդեպ: Նա գիտի, որ Իր զորությունը կարող է անել ցանկացած բան ձեր կյանքում: Միակ բանը, որ կարող է խանգարել մեզ վայելելու Աստծո անսահման զորությունը՝ անհավատությունն է, որն արմատացած է հպարտության մեջ:

«Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդներն, որ խորհում եմ ձեր մասին,-ասում է Տերը,- խաղաղության խորհուրդները և ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան և հույսը» (Երեմիա 29.11)։

Նայելով ձեր ապագային՝ Աստված տեսնում է Իր Որդու հայտնությունը ձեզանում: Այս տեսիլքն իրական կդառնա, միայն՝ եթե դուք ընդունեք Նրա շնորհը խոնարհությամբ և հավատքով: Թեև մենք ծրագրում ենք երկարատև և երջանիկ կյանք, այն չի սահմանափակվում մեր ուժերով: Մեր ծրագրած կյանքն Աստծո սիրո արտահայտությունն է, որն իրական է դառնում Նրա Հոգու միջոցով, Ով գործում է մեզանում:

Ջոն և Լիզա Բիվեր՝ «Պատմություն ամուսնության մասին»

Պատրաստեց Քրիստինե Աթոյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.