ԸՆՏԱՆԻՔԸ ճիշտ ու սխալի, արդարի ու անարդարի, չարի ու բարու մրցման հարթակ չէ,  ընտանիքը շատ առումներով իրարից տարբեր մարդկանց միությունն է, որտեղ յուրաքանչյուրի թերությունները շրջանցվում են, իսկ առավելությունները առանց նախանձի նկատվում։ Որտեղ մեկի ցավը բոլորի ողբերգությունն է, հաջողությունը՝ բոլորի ուրախությունը։ Ընտանիքը սեր ու խնամք է քեզանից մեծի ու քեզանից փոքրի նկատմամբ։

Անկախ նրանից, թե ինչ ենք արել ինքներս մեր կամ մարդկության համար, բայց եթե մեր ընտանիքի հանդեպ բավարար սեր և ուշադրություն չենք ցուցաբերել, ապա  իրականում ոչինչ չենք արել։

Ընտանիքում երջանկությունը ծնվում է ոչ թե կատարելությունից, այլ աստվածային սկզբունքները կիրառելուց։

Ընտանիք կազմելու համար  սիրելը բավական է, իսկ պահպանման համար պետք է սովորել համբերել, դիմանալ ու ներել։

Սիրեք ձեր հարազատներին։ Միասին ժամանակ անցկացրեք, քաղցր եղեք ու զիջեք միմյանց։ Ափսոսանքի տեղ մի թողեք, քանզի վաղվա օրը մեզ խոստացված չէ, իսկ այսօրվա օրը կարճ է։

Հասմիկ Հարությունյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.