Համա՞ռ ես քո աղոթքներում. Լեսթեր Սամրալ
Դանիելը երեք շաբաթ աղոթելուց հետ միայն պատասխան ստացավ: Երեք շաբաթ… Ի՞նչ կլիներ, եթե նա կանգ առներ հինգերորդ, տասներորդ կամ քսաներորդ օրը: Արդյոք պատասխան կստանա՞ր: Իհարկե` ո՛չ: Նա համառ էր և աղոթեց այնքան ժամանակ, մինչև ստացավ տեսիլքը (Դան. 10.3):
Եղիան Կարմեղոս լեռան վրա յոթ անգամ աղոթեց անձրևի համար: Ամեն անգամ նա իր ծառային ուղարկում էր, որպեսզի ստուգի, թե անձրևի նախանշաններ կա՞ն արդյոք: Երբ ծառան հայտնում էր, որ չկա, նա նորից ու նորից էր աղոթում (Գ Թագ. 18.43):
Ի՞նչ կկատարվեր, եթե նա կանգ առներ չորրորդ կամ հինգերորդ աղոթքից: Անձրև չէր լինի և երաշտը կշարունակվեր:
Շատերն ասում են`«Բայց Եղիան յուրահատուկ մարդ էր, նա մարգարե էր: Ինձ հետ չի կարող կատարվել այն, ինչ Եղիայի հետ կատարվեց»:
Ի՞նչ է ասում Աստվածաշունչն այս առիթով. «Եղիան մեր պես կրքերի ենթակա մարդ էր: Աղոթք արեց, որ անձրև չգա: Եվ երեք տարի ու վեց ամիս երկրի վրա անձրև չեկավ: Եվ նորից աղոթք արեց ու երկիրն անձրև տվեց…» (Հակ. 5.17-18):
Եղիան մեր նման էր, մսից ու արյունից, բայց նա գիտեր «համառության օրենքը»:
Նա աղոթեց այնքան, մինչև կատարյալ հաղթանակ ունեցավ:
Ես համարձակվում եմ ենթադրել, որ նա միգուցե հոգնել էր նույն բանի համար հինգ, վեց կամ յոթ անգամ աղոթելուց: Հնարավոր է, որ նույնիսկ չէր զգում, որ պետք է աղոթել: Սակայն սխալ է զգացմունքներով առաջնորդվելը:
Դու աղոթում ես, որովհետև գիտես, որ աղոթքի ժամանակն է, անգամ եթե մարմինդ հակառակվում է դրան:
Ահա թե ինչու, երբ դու համառես աղոթքներիդ մեջ, կարիքներդ անպայման կպատասխանվեն: