Առանձնահատուկ սեր Աստծո նկատմամբ. Երկրպագության մասին
«Եվ սիրի՛ր քո Տեր Աստծուն բոլոր սրտիցդ, եւ բոլոր անձիցդ, եւ բոլոր մտքիցդ, եւ բոլոր զօրութիւնիցդ. Սա է առաջին պատվիրանքը»: Մարկոս 12.30:
Այս համարը մեզ ներկայացնում է, թե ինչպես է պետք երկրպագել Աստծուն։ Արդյո՞ք դու երկրպագում ես քո Արարչին։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է երկրպագությունը և ինչու է այն կարևոր։
Ի՞նչ է երկրպագությունը.
Ըստ Աստծո՝ երկրպագություն նշանակում է «սիրել»։ «Սիրի՛ր քո Տեր Աստծուն»։ Սիրելը բայ է, որը ցույց է տալիս գործողություն։ Երկրպագել չի նշանակում ինչ-որ հիմներ երգել, այլ՝ սրտանց Աստծուն պաշտել։
Ամբողջ սրտով, զգացմունքով
Ամբողջ հոգով երկրպագությունն իր մեջ ընդգրկում է առանձնահատուկ սեր Աստծո նկատմամբ։
Ամբողջ մտքով
«Իմ աչքի առաջին չարբանչեմդնիլ. անօրէնություննգործողինատումեմ. նաինձչմոտենա»։ Սաղմոս 101.3:
Մենք պետք է մտածենք մեր հավատի մասին, ուսումնասիրենք Աստծո Խոսքը և երկրպագենք Նրան։
Ամբողջ ուժով
Մենք սիրում ենք Աստծուն մեր գործերով։ Մեր սերը միայն կիրակի օրվա համար չէ, այլ միշտ պետք է սիրենք Նրան։ Աստծուն պետք են ամենօրյա երկրպագողներ և ծառայողներ։
Ինչպե՞ս երկրպագել
Դու կարող ես սիրել Աստծուն այնպես, ինչպես բոլորն են սիրում։ Դու կարող ես օրդ անցկացնել Նրա հետ՝ խոսելով Նրա հետ, խորհելով Նրա մասին։ Կարող ես քո կարիքները ներկայացնել Նրան և շնորհակալ լինելայն ամենի համար, ինչ տալիս է քեզ։ Անցկացրո՛ւ օրդ Աստծո հետ։ Սիրի՛ր և երկրպագի՛ր Նրան։ Դա Նրա պատվերն է։
Երկրպագությունը թերապիա և ներկայացում չէ։ Այն ոչ թե մեր, այլ Աստծո մասին է։
Աստված տվել է մեզ ազատ կամք։ Մենք ենք որոշում՝ երկպագենք Նրան, թե՝ո՛չ։
Ինչո՞ւ ենք երկրպագում Նրան
Մենք երկրպագում ենք Նրան, որովհետև Նա արժանի է։
«Սրանում է սերը, որ ոչ թէ մենք սիրեցինք Աստծուն, այլ որ նա սիրեց մեզ»։ 1 Հովհ. 4.10
Նա է ստեղծել մեզ և պատրաստել մեզ համար կատարյալ վայր երկնքում։ Նա զոհաբերեց Իր Որդուն, որպեսզի փրկի մեր հոգիները և մենք ունենանք փրկություն։ Նա ամեն բան զոհաբերեց մեզ համար և արժանի է մեր երկրպագությանը։
Ե՞րբ ես վերջին անգամ երկրպագել Նրան։
Աղոթք. «Տե՛ր, օգնի՛ր հասկանալ, թե ինչ է իրական երկրպագությունը։ Հեռացրո՛ւ բոլոր վատ մտքերը և սովորեցրու ինձ սիրել քեզ ամբողջ սրտով, մտքով և զորությամբ։ Ամեն»։
Աղբյուրը՝ godlife.com
Թարգմանեց Արմինե Աբրահամյանը