Երեխան...
Քննադատությամբ շրջապատված երեխան սովորում է մեղադրել:
Ծաղր ու ծանակով շրջապատված երեխան սովորում է կասկածել:
Թշնամանքով շրջապատված երեխան սովորում է թշնամիներ տեսնել:
Չարությամբ շրջապատված երեխան սովորում է ցավ պատճառել:
Չհասկացվածությամբ շրջապատված երեխան սովորում է ուրիշներին չլսել:
Խաբեությամբ շրջապատված երեխան սովորում է խաբել:
Ամոթանքով շրջապատված երեխան սովորում է իրեն մեղավոր զգալ:
Միևնույն ժամանակ`
Աջակցությամբ շրջապատված երեխան սովորում է պաշտպանել:
Ակնկալիքներով շրջապատված երեխան սովորում է լինել համբերատար:
Գովեստով շրջապատված երեխան սովորում է լինել վստահ:
Ազնվությամբ շրջապատված երեխան սովորում է լինել արդար:
Անվտանգությամբ շրջապատված երեխան սովորում է լինել հուսալի:
Գոհունակությամբ շրջապատված երեխան սովորում է հարգել ինքն իրեն:
Սիրով շրջապատված երեխան սովորում է սիրել և տալ սեր:
Ընտրության ազատությամբ շրջապատված երեխան սովորում է պատասխանատու լինել իր որոշումների համար:
Իզուր չէ ասված. «Յիմար որդին տրտմութիւն է իր հօր համար, եւ դառնութիւն իր ծնողի համար» (Առակաց 17.25), սակայն «Իմաստուն որդին կ’ուրախացնէ իր հօրը...» (Առակաց 15.20):
Ուրեմն՝ ուշադիր լինենք, թե ինչպե՞ս ենք վերաբերվում ու ի՞նչ ենք սերմանում մեր զավակների մեջ, քանի որ ինչ սերմանենք, այն էլ հնձելու ենք…