Երբ խաչը չափազանց ծանր է. Դեյվիդ Ուիլքերսոն
Դա ճիշտ է՝ Հիսուսն ասաց Իր աշակերտներին. «Եւ ամենքին ասում էր, Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ ամեն օր իր խաչն առնէ եւ իմ ետեւից գայ» (Ղուկաս 9.23):
Սակայն Հիսուսը, գտնվելով Իր խաչի ծանրության տակ, հոգնած էր, ուժասպառ և անկարող անելու ևս մեկ քայլ: Հովհաննեսն ասաց. «Եւ նորանք առան տարան Յիսուսին. եւ խաչափայտն ինքը վերկալած, դուրս գնաց այն տեղը, որ Գագաթն էր ասվում, որ Եբրայեցերէն Գողգոթա է կոչվում» (Հովհաննես 19.17):
Աստվածաշունչը չի ասում, թե որքան հեռու Հիսուսը տարավ Իր խաչը, բայց մենք գիտենք, որ Սիմոն Կյուրենացին ստիպված էր վերցնել այն և տանել խաչելության վայր (տե՛ս Մատթեոս 27.32):
Հիսուսը հասավ Իր ուժերի ավարտին: Նա հասավ Իր սահմանին: Հիսուսի խաչը դարձավ չափազանց ծանր կրելու համար:
Այսպիսով՝ ի՞նչ է դա նշանակում մեզ համար: Մի՞թե մեր Տերը մեզ կտա անելու այն, ինչ Ինքը չկարողացավ անել:
Հիսուսը գիտի, թե ինչ նկատի ունի Ինքը՝ կոչ անելով մեզ «վերցնել մեր խաչը և հետևել Իրեն»: Նա հասկանում է խաչի ստեղծած հոգեվարքը, անկարողությունը: Նա հիշում է Իր սեփական խաչը և գիտի, որ մենք չենք կարող տանել մեր խաչը միայն մեր ուժերով:
Այստեղ թաքնված է այնքան հզոր ու ուսուցանող ճշմարտություն, որ կարող է փոխել մեր հայացքը խնդիրների ու տառապանքների նկատմամբ: Դա կարող է հնչել որպես սրբապղծություն՝ ենթադրելով, որ Հիսուսը չտարավ Իր սեփական խաչը, և դա ճշմարտություն է: Մեզ համար այսօր դա նշանակում է, որ Հիսուսը զգում է մեր տկարությունները, Նա փորձառեց, թե ինչ է նշանակում լինել թույլ ու անկարող շարունակել ճանապարհն առանց օգնության: Նա բոլոր պարագաներում գայթակղվեց, ինչպես մենք:
Գայթակղությունը մեզ համար նրանում չէ, որ ձախողվենք և ոչ էլ նրանում, որ մի կողմ դնենք խաչը թուլության պատճառով, իրական գայթակղությունը կայանում է նրանում, որ փորձենք վերցնել այդ խաչը և տանել այն մեր ուժերով: Հիսուսն ասաց. «Եւ նա ինձ ասեց. Բաւական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է կատարվում. Արդ աւելի յօժարութեամբ իմ տկարութիւններովը կ’պարծենամ. որ Քրիստոսի զօրութիւնը բնակուէ ինձանում» (Բ Կորնթացիներին 12.9):
Աղբյուրը՝ jesustoday.info
Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը