«Տերն իմ լույսն է ու փրկությունը, ես ումի՞ց պետք է վախենամ» (Սաղմոս 27.1):

Այսօր շատ մարդիկ ապրում են վախի կապանքի մեջ: Վերջերս կատարած ուսումնասիրության արդյունքում հոգեբույժն ասաց, որ իր հիվանդների ամենամեծ խնդիրը վախն է: Վախ՝ խելագարվելուց, ինքնասպանություն գործելուց, մենակ մնալուց կամ վախ՝ սրտի հիվանդությունից, քաղցկեղից, որևէ աղետից կամ մահից:

Մենք աստիճանաբար դառնում ենք վախկոտ ժողովուրդ: Դարեր շարունակ դժվարության, գայթակղությունների, փորձությունների ու ցանկացած ծանր պահի մեջ Աստված քաջասրտություն է տվել Իրեն սիրողներին:

Սուրբ Գիրքը լի է Աստծո օգնության ու մխիթարության երաշխավորությամբ ամեն դժվարին պարագայի համար, որ վախ կներշնչի մարդու սրտում: Այսօր քրիստոնյան կարող է կարդալ Աստվածաշունչ երաշխիքով, որ Աստված բավարարում է այն մարդկանց կարիքները, ովքեր իրենց ապավինությունն ու վստահությունն Աստծո վրա են դնում: Քրիստոնյաները կարող են նայել ապագային խոստումով, հույսով և ուրախությամբ լցված:

Աղբյուրը՝ Billy Graham Daily Devotion: Assurance of His Love

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.