Ընտանիքը նվեր է, որն Աստված նվիրեց մարդուն արարումից հետո
Ընտանիքը նվեր է, որն Աստված նվիրեց մարդուն արարումից հետո: Դա առաջինն էր, ինչ Աստված նվիրեց մարդուն:
Սովորաբար մարդիկ կարծում են, որ բիզնեսը կամ աշխատանքն ամենագլխավոր դերն են խաղում կյանքում, բայց, այնուամենայնիվ, երբ դեռ չկար բիզնես հասկացությունը, չկային կյանքի ոչ մի բարիքներ, ընտանիքն արդեն ստեղծված էր:
Որոշ մարդիկ այսպես են մտածում. «Սկզբում ես ցանկանում եմ կյանքը վայելել, հետո կգա ժամանակը և կամուսնանամ»: Սակայն Աստված այլ կերպ էր մտածում, Նա տեսավ Ադամին մենակ և ասաց՝ լավ չէ, որ Ադամը մենակ լինի. դրա համար էլ Նա ՍԿԶԲՈՒՄ ԱՐԱՐԵՑ ԸՆՏԱՆԻՔԸ:
Երբ Աստված արարչագործության ժամանակ արարում էր ընտանիքը, Նա գիտեր մի անվիճելի ճշմարտություն, որ կյանքի վայելքը մարդուն տրված է ընտանիքի ներսում զգալ և ճանաչել: Միայն ընտանիքում մարդը կարող է վերապրել իրական վայելք:
Ընտանիքը կարող է մարդու համար օրհնության կամ անեծքի աղբյուր դառնալ: Այն կարող է կյանքդ վերածել դրախտի կամ դժոխքի: Ամեն բան կախված է նրանից, թե ինչպես ես դու նրան վերաբերվում:
Այսօր շատերին կարելի է հանդիպել, ովքեր բաժանության մեջ են գտնվում: Նրանց ընտանեկան կյանքը անհաջող ընթացք է ունեցել, որովհետև նրանց սպասելիքները չեն արդարացել:
Ամուսնությունը չի դարձնում մարդուն երջանիկ, որովհետև ընտանիքը չունի այդպիսի իշխանություն: Մենք կարող ենք կարդալ Աստվածաշնչում, որ Աստված մարդուն տալիս է իշխանություն կյանքի բոլոր բնագավառներում, սակայն չես գտնի մի տեղ Աստվածաշնչում, որտեղ գրված լինի այսպես. «Ես իշխանություն եմ տալիս ամուսնությանը մարդուն երջանիկ դարձնելու»:
Ո՛չ, Աստվածաշունչն այսպես է ասում. «Ամեն ինչի վրա իշխանություն եմ տալիս քեզ»: Այսինքն՝ մարդուն է տրված իշխանություն ընտանիքը երջանկացնելու, ոչ թե հակառակը:
Դո՛ւ իշխանություն ունես ընտանիքդ երջանկացնելու, ոչ թե ընտանիքդ քեզ:
Միայն այդ դեպքում կարող ես երջանիկ լինել:
Հենց այստեղից են շատ խնդիրներ սկսվում. մարդիկ կարծում են, որ իրենց չլուծված հարցերը ամուսնությունից հետո կլուծվեն:
Երբ Աստծո Խոսքը նայենք, կտեսնենք, որ ամուսնությունը Աստծո կամքն է: Խնդիրը նրանում է, որ մարդիկ գիտեն, որ ամուսնանալ պետք է, սակայն չգիտեն, թե ինչպես պահեն իրենց ամուսնությունից հետո:
Ամուսնության «մեխանիզմը» առաջին անգամ նկարագրվել է Աստվածաշնչում: Մարդիկ գիտեն, որ պետք է ամուսնանան, սակայն դրանից հետո նրանք պետք է Աստվածաշունչ կարդան և համաձայն Աստծո Խոսքի՝ կառուցեն իրենց ընտանիքը:
Հաճախ մարդիկ ամուսնանում են ու սպասում՝ մեկ օր, երկու օր, երեք օր և ասում. «Սրանում ոչ մի լավ բան չկա»: Որովհետև այդ «մեխանիզմը» գործի չեն դրել:
Սակայն այդ մեխանիզմը գործի դնելու դեպքում կգար օրհնությունը:
Աստվածաշունչը շատ է խոսում ընտանիքի մասին: Հենց Աստվածաշունչն է ընտանեկան հարաբերությունների բանալին:
Սերգեյ Պասիրկով