Դուք գնահատո՞ւմ եք ձեր երեխաներին
«Սա եմ պատվիրում ձեզ, որ իրար սիրեք» (Հովhաննես 15.17):
Ինչպե՞ս պետք է մենք սիրենք: Մենք պետք է սիրենք այնպես, ինչպես Աստված սիրեց մեզ, պետք է ընդունենք դիմացինին և արժևորենք, ընդունենք մեկս մյուսին այնպես, ինչպես Աստված մեզ ընդունեց:
Շատ ծնողներ կան, որ չեն գնահատում իրենց երեխաներին, չեն արժևորում նրանց այնպիսին, ինչպիսին նրանք կան: Դա է պատճառը, որ այդքան շատ երեխաներ Ամերիկայում անցյալ տարի փախչել են տանից: Կատարվել է ուսումնասիրություն և պարզվել, որ երեխաները հիմնականում փախչում են ընտանիքի դժբախտ մթնոլորտից: Նրանք գնահատանքի կարիք ունեն:
Երբ փորձագետները նշում են ընտանիքներում բաժանության պատճառները, նրանք երբեք չեն նշում սիրո կամ հավատքի բացակայությունը, այլ նշում են սոցիալական պայմանները և շատ այլ խնդիրներ: Բայց այդ երկուսը՝ սերն ու հավատքը, ամենակարևոր տարրերն են պատանիների հաջող հասունության համար:
Արդյոք դուք գնահատո՞ւմ եք ձեր երեխաներին, օրհնո՞ւմ եք նրանց՝ քննադատելու փոխարեն: Դավիթը աղոթում էր Սողոմոնի համար և ամեն օր օրհնում էր նրան, մենք էլ պետք է մեր երեխաներին կարողանանք գնահատել ու օրհնել ամեն օր:
Գնահատի՛ր քո կնոջը/ամուսնուն և քո երեխաներին. ես հասկացել եմ, որ գնահատանքը ավելի խորն է գնում, քան քննադատությունը:
Յուրաքանչուրն ունի գնահատանքի կարիք:
Հեղինակ՝ Բիլլի Գրեհեմ