Դու չես կարող լինել միաբանության մեջ, եթե չես պատկանում որևէ եկեղեցու. Ռեյնհարդ Բոնկե
Ոչ ոք չի կարող լինել ինքն իր հետ միաբանության մեջ: Ոչ ոք չի կարող ամուսնացած լիներ իր հետ: Չկա այդպիսի հասկացություն, ինչպին է «անկախ հավատացյալ»:
Դու չես կարող լինել միաբանության մեջ, եթե չես պատկանում որևէ եկեղեցու: Որոշ մարդիկ ասում են, որ պատկանում են տիեզերական եկեղեցուն, բայց նրանք նվիրված չեն որևէ կոնկրետ համայնքի:
Դա նշանակում է, որ իրականում ոչ ոք չի կարող ապավինել այդ մարդկանց, հույս դնել նրանց վրա: Եկեղեցին չի կարող կառուցվել այդպիսի «դաշտագլորների» վրա:
Յուրաքանչյուր վերստին ծնված հավատացյալ մարդ գտնվում է «Քրիստոսի մեջ» այլ հավատացյալների հետ: Եփեսացիս 4.4-ում ասվում է, որ «մեկ մարմին և մեկ Հոգի»՝ հրաշալի մարմին՝ կազմված երկնքում և երկրի վրա եղած հավատացյալ մարդկանցից: Ամեն բան Նոր Կտակարանում խոսում է միասնության մասին: Մենք կոչված ենք կրելու միմյանց տկարությունները: Օրինակ՝ ինչպե՞ս կարող ենք մենք դա անել, եթե ոչ մի ձև չենք շփվում այլ քրիստոնյաների հետ: Նոր Կտակարանը միշտ ցույց է տալիս, որ հավատացյալ մարդիկ շփվում են միմյանց հետ մեկտեղ: Եփեսացիների ուղերձը խոսում է եկեղեցու մասին և դիմում ամբողջ եկեղեցուն, ոչ թե առանձին մարդկանց:
Օրինակ՝ Աստված դիմում է ամբողջ եկեղեցուն՝ ասելով, որ մենք պետք է«հագնենք Աստծո սպառազինությունը» (Եփես. 6.11), քանի որ եկեղեցին Աստծո բանակն է, ուժ, որ կարող է կռվել:
Թո՛ղ Աստված օրհնի ձեզ:
Աղբյուրը՝ CfaNrus