Ճանաչել մեր Հովվի ձայնը
«Բայց դռնովը մտնողը՝ ոչխարների հովիւն է։ Դռնապանը նորա համար բաց է անում. Եւ ոչխարները նորա ձայնը լսում են, եւ նա իր ոչխարներն իրանց անունովը կանչում է, եւ նորանց դուրս է հանում» (Հովհաննես 10.2-3):
Այս կյանքում բոլորս էլ առաջնորդության կարիք ունենք՝ որոշումների կայացման համար, այդուհանդերձ, մեր՝ այս քաոսային աշխարհում լավ առաջնորդություն ստանալը ոչ միշտ է պարզ կամ դյուրին: Հիսուսը հստակորեն ասում է, որ Իր զավակների համար ամեն բան այլ է: «Նրա ոչխարները»ճանաչում են Նրա ձայնը և «գալիս են Նրա մոտ»: Նկարագրությունը, որը Նա տալիս է, բարի հովվի մասին է, կարկառուն ապացույցն է այն բանի, որ Նա առաջնորդում և խնամում է Իր ոչխարներին:
Արդյո՞ք դա բավարար է մեզ դժվար որոշումների կայացման համար: «Ու՞մ հետ պետք է ամուսնանամ: Ի՞նչ մասնագիտություն պետք է ընտրեմ: Ո՞րն է իմ կյանքի նպատակը»: Նման հարցերը լի են երկընտրանքներով:
Քանի որ մեր Հովիվը հոգում և պահպանում է մեզ, մեր թշնամին՝ սատանան, փորձում է գողանալ մեզանից: Սատանան ձգտում է ոչնչացնել մեր անգին հավատքը, և Հիսուսը նկարագրում է նրան որպես գող, ով մտնում է փարախ. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ով որ դռնովը չէ մտնում ոչխարների գաւիթը, այլ ուրիշ կողմից է վեր ելնում, նա գող է եւ աւազակ… Գողը չէ գալիս, բայց միայն որ գողանայ եւ սպանէ եւ կորցնէ» (Հովհաննես 10.1, 10):
Քրիստոնյաների առջև ծառացած ամեն խոչընդոտ կեղծ ուսուցչի մոլորեցնող ավետարանն է: Հիսուսը ուսուցանում է. «Իմ ոչխարներն օտարի ետեւից չեն գնում, այլ նորանից փախչում են, որովհետեւ օտարների ձայնը չեն ճանաչում» (Հովհաննես 10.5): Նման «օտարները» ներկայանում, խոսում և հագնվում են ճիշտ այնպես, ինչպես ցանկացած լավ հովիվ, բայց նրանց քարոզած ավետարանը մարդկանց աստիճանաբար հեռացնում է Քրիստոսի ժառանգությունից՝ ապահովելով «լավ արոտավայր» դեպի նրանց հոգիների կործանում:
Մենք պետք է սովորենք ճանաչել մեր Բարի Հովվի ձայնը և կարողանանք այն տարբերակել կեղծ հովիվների ձայներից: Եվ այդ կեղծիքը հայտնաբերելու միակ միջոցը «բնօրինակը» լավ իմանալն է: Դա գալիս է միայն մեր Հովվից տրված «սննունդից». «Ուրեմն հաւատքը լսելուցն է, եւ լսելը՝ Աստուծոյ խօսքիցը» (Հռովմայեցիս 10.17):
Հեղինակ՝ Գարի Ուիլկերսոն
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը