Բիլլի Գրեհեմը պատասխանում է հարցին` «Ինչո՞ւ ապաշխարել այսօր…»
Հարց.
«Ինչո՞ւ ես պետք է հավատամ Հիսուսին և հրաժարվեմ ապրելակերպիցս հիմա, եթե Աստված կների ինձ յուրաքանչյուր պահի, հենց որ խնդրեմ Նրան: Ինչո՞ւ չապաշխարել անմիջապես մահից առաջ: Ինձ դուր է գալիս ներկայիս իմ ապրելակերպը և հրաժարվել նրանից չեմ ուզում՝ չնայած ուզում եմ հայտնվել երկնքում մահիցս հետո»:
Պատասխան.
Մի՛ խաբվեք: Աստծո ներումը չի հանդիսանում ինչ-որ բան, որը դուք կարող եք ընդունել որպես ինքնաբերաբար մի բան: Աստծո ներումը գալիս է միայն այն ժամանակ, երբ զղջում ենք մեր մեղքերի համար, և ապաշխարություն նշանակում է անկեղծորեն զղջալ գործած մեղքերի համար և ունենալ ցանկություն հնարավորինս շուտ ազատվել դրանցից՝ գիտակցելով, որ Աստված դա ատում է:
Եվ որտեղի՞ց իմանաք՝ կունենա՞ք արդյոք հնարավորություն ապաշխարելու, դիմելու Հիսուսին: Բանն այն է, որ մահը կարող է գալ անսպասելի, անգամ երբ մարդը երիտասարդ է և ուժով լի: Աստվածաշունչը մեզ զգուշացնում է այդ մասին. «Մարդը նման է ունայնութեան, նորա օրերը անցնող շուքի պէս են» (Սաղմոս 144.4):
Հիսուսը մեկ օր պատմեց մի շատ հաջողակ մարդու մասին, ով որոշեց, որ իր կյանքի մնացած օրերը կապրի շքեղության ու անգործության մեջ: Բայց այդ գիշեր նրա կյանքն ավարտվեց, և նա պատրաստ չէր հանդիպելու Աստծուն (ընթերցե՛ք Ղուկաս 12.16-21): Թույլ մի՛ տվեք ձեզ հետ էլ տեղի ունենա նման բան:
Բայց կա ևս մեկ վտանգ, որին պետք է մոտենալ շատ լրջորեն: Ահա այն՝ որքան շատ եք անտեսում Աստծուն, այնքան խիստ է դառնում Ձեր սիրտը Նրա հանդեպ: Ցավոք, շատերն են մտածում Ձեր նման, բայց երբ գալիս է ժամանակը, նրանք չեն լսում Աստծո ձայնը՝ կանչող գալու Իր մոտ:
Մի՛ հավատացեք սատանայի ստերին, որ առանց Աստծո կյանքն ավելի լավն է: Կյանքն առանց Աստծո լավը չէ ո՛չ հիմա, ո՛չ հավիտենության մեջ: Դրա փոխարեն բացե՛ք ձեր սիրտը Քրիստոսի համար և կբացահայտեք ամեն օր Հիսուսի հետ քայլելու իրական ուրախությունը:
Աղբյուրը՝ christianpost.com