Այս բաժակը հեռացրու․․․
Աղոթել նշանակում է հանդարտ նստել Աստծո ոտքերի մոտ՝ դնելով ղեկը Նրա ձեռքերի մեջ։ Նա կառավարում է արագությունը, կտրուկ շրջադարձերը, ապահովում ընթացքի անվտանգությունը։
Իսկ մենք արտահայտում ենք մեր խնդրանքները։ Մենք խնդրում ենք Աստծուն․«Այս բաժակը հեռացրու»։ Հիվանդությունների, դավաճանության, ավերածության, անգործության, անաշխատունակության, խնդիրների և ծերության բաժակը։
Այս աղոթքն այնքան հասարակ է։ Եվ այս հասարակ աղոթքն օգնեց Հիսուսին հաղթահարել ամենախորը վախը։
Ձեզ այդպես պահե՛ք։ Պայքարե՛ք ձեր վիշապների հետ Գեթսեմանի այգում։ Այդ համառ, տձև հրեշները ապրում են ձեր սրտում․ խոսե՛ք դրանց մասին Աստծո հետ։
Մաքս Լուկադո