Աստվածաշնչյան խոսքեր աղոթքի մասին
- «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ թող ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ` ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն» (Փիլիպպեցիներին 4.6):
- «Անդադար աղոթեցե՛ք» (Ա Թեսաղոնիկեցիս 5․17):
- «Սրա համար ասում եմ ձեզ, թե աղոթք անելիս ինչ որ խնդրեք, հավատացե՛ք, թե կստանաք ու կտրվի ձեզ» (Մարկոս 11.24):
- «Բոլոր աղթքներով ու աղաչանքներով միշտ Հոգով աղոթեցեք ու, հենց այս բաներում, բոլոր սրբերի համար կատարյալ հարատևությամբ և աղաչանքներով արթուն հսկեցե՛ք» (Եփեսացիներին 6.18):
- «Եվ ամեն բան, ինչ որ աղոթքի մեջ խնդրեք հավատալով, դուք պիտի ստանաք» (Մատթեոս 21.22):
- «Եւ ասեց նորանց. Ի՞նչու էք քնում. վեր կացէք, աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք» (Ղուկաս 22․46)։
- « Արդ դուք այսպէս աղօթք արէք. Մեր Հայր, որ երկնքումն ես. Սուրբ լինի քո անունը» (Մատթեոս 6․9)։
- «Զգուշացէք, արթուն կացէք եւ աղօթք արէք. Որովհետեւ չ’գիտէք թէ ժամանակը երբ է» (Մարկոս 13․33)։