Աստվածաբան Ռավի Զախարիասի հրաժեշտի արարողությունը կլինի ուղիղ հեռարձակմամբ
Ուրբաթ օրը՝ մայիսի 29-ին, ուղիղ եթերով կհեռարձակվի քրիստոնյա ավետարանիչ և աստվածաբան Ռավի Զախարիասի հրաժեշտի արարողությունը՝ հիշատակելու նրա կյանքն ու հոգևոր ժառանգությունը:
74-ամյա Զախարիասը մահացավ մայիսի 19-ին՝ Ատլանտայում գտնվող իր տանը՝ ողնաշարի քաղցկեղի հազվագյուտ տեսակից:
Այս տարվա սկզբին աստվածաբանը հայտարարեց, որ տառապում է ողնաշարի ուժեղ ցավից և վիրահատվելու է: Մարտ ամսին նրա մոտ հայտնաբերվել էր ողնաշարի խաչաձև ոսկրի չարորակ ուռուցք:
Նա պայքարում էր հիվանդության դեմ լավագույն բժիշկների օգնությամբ, բայց նրա դուստրը, հոր մահից մի քանի շաբաթ առաջ, հայտարարեց, որ այլևս չկան բուժման այլ հնարավոր տարբերակներ:
1984 թվականին Զախարիասը հիմնել է համաշխարհային աստվածաբանական ծառայությունը՝ «Ռավի Զախարիաս միջազգային հովվական ծառայություն»-ը (անգլ.՝ RZIM), նպատակ ունենալով, տալ կյանքին առնչվող մեծագույն հարցերի մասին համոզիչ պատասխաններ:
Նա իր ողջ կյանքի ընթաքում բեղումնավոր կերպով գործեց որպես հեղինակ, բանավիճող և ակադեմիկոս:
«Ավետարանի պատմությունը՝ հավիտենական կյանքի պատմություն է: Իմ կյանքը եզակի և հավերժ կմնա Աստծո ներկայության մեջ: Ես երբեք չեմ լինի «այլևս»: Ես երբեք չեմ կորչի, որովհետև ես կլինեմ ինձ Փրկողի հետ», - գրել է Զախարիասն իր վերջին՝ «Տեսնելով Հիսուսին Արևելքից» գրքում:
Զախարիասի ընտանիքը խնդրել է, որպեսզի ծաղիկների համար հատկացվող գումարը փոխանցվի ՌԶԻՄ-ի՝ ծառայության հետագա կարիքների աջակցությանը:
Հրաժեշտի արարողությունը կհեռարձակվի ուղիղ եթերով ուրբաթ օրը՝ մայիսի 29-ին՝ առավոտյան ժամը 11-ին, RZIM.org/RaviMemorial կայքում:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը