Երկրավոր կյանքից հեռացավ ուսուցիչ, ապոլոգետ Ռավի Զախարիասը
2020 թ. մայիսի 19-ին երկրավոր կյանքից հեռացավ աստվածաշնչյան սիրված ուսուցիչ, ապոլոգետ Ռավի Զախարիասը: Աստվածաբանի մոտ վերջին ամիսներին հայտնաբերվել էր քաղցկեղ, որն էլ հանգեցրել էր արագ մահվան:
Ռավի Զախարիաս Միջազգային Հովվության՝(RZIM)-ի գործադիր տնօրեն Սառա Դեյվիսը կիսվում է իր հայրիկի հետ կապված որոշ մտորումներով.
«Իր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի մասին էր, որ հայրս ամենից շատ էր ցանակնում խոսել: Նույնիսկ իր վերջին օրերին, մինչ նա կսպառեր խոսելու էներգիան և շնչելու կարողությունը, յուրաքանչյուր խոսակցություն ուղղում էր Հիսուսին և այն ամենին, ինչ արել է Տերը: Նա միշտ զարմանում էր, թե ինչպես Աստված վերցրեց տասնյոթամյա մի թերահավատի՝ հաղթված իր անհուսության և անհավատության մեջ, և նրան կանչեց սուրբ գրքի ճշմարտության հանդեպ փառահեղ հույսի և հավատքի կյանքի՝ տարածելուլու ուղերձն այդ ողջ աշխարհում շուրջ 48 տարի:
Մենք ուրախ ենք հայտնել, որ նրա վերջին տարիները և շաբաթները լի էին երախտագիտությամբ ավետարանականների այս թիմի համար, համախոհների, ինչպես նաև այն անձնակազմի համար, որը նա իր ընտանիքն է համարել։ Նա խոսում էր մեր ավետարանիչների՝ բարեսրտության և մարդկանց նկատմամբ սիրո մասին: Ոմանք ասում էին, որ հայրս խոր հետք է թողել, երբ սկսել է բարձր գնահատել քրիստոնեական հավատը՝ լուծում տալով կյանքի բազում հարցերին, որոնք իմաստ ունեին գրեթե հինգ տասնամյակ առաջ: Ինչպես հավելում է ընկերներից մեկը, ով նույնպես նույն ճանապարհի համախոհներից է, ասում է, որ հայրս ցանկանում էր, որ իր թիմակիցները ամբողջ աշխարհում շարունակեն գործել, որպեսզի միլիոնավոր մարդիկ ճանաչեն նույն Հիսուսին, որին նա անկեղծորեն ծառայել է և որին այժմ տեսնում է դեմ առ դեմ:
Իմ հայրիկի խոնարհությունը, շնորհքը, մարդկանց հանդեպ սերը և, նախևառաջ, սերը դեպի Տերը, հավիտյան դաջվել են իմ մտքում, սրտում և կյանքիս մեջ։ Իր սերը մեր ընտանիքի նկատմամբ անհնար կլինի փոխարինել այնքան ժամանակ, մինչ մենք նրան միանանք երկնքում։
Ռավին և Մարջին նոր են նշել իրենց ամուսնության 48-ամյակը: Մայրս լիովին հավատարիմ է հայրիկիս կանչվածությանը և այս ծառայությանը ՝ հավատալով, որ Աստված նրանց միասին է կանչել: Ես չեմ կարողանում մտաբերել գեթ մի պահ, երբ նա թուլացրել է իր հավատարմությունը այս կոչին, քանի որ նա անսասան վստահել է Աստծո հավատարմությանը, որը նրանց երկուսին է կանչել:
Մենք զգացինք Աստծո բարությունը և հավատարմությունը շատ առումներով, քանի որ Նա ուղեկցում էր մեզ հայրիկին տուն բերելիս: Նրա շնորհիվ մենք ունենք խաղաղություն և մխիթարություն. մեր խորին երախտագիտությունն Աստծուն ՝ Իր սիրո անթիվ արտահայտությունների համար: Նաոմին, Նաթանը և ես խորապես երախտապարտ ենք ձեր աղոթքների համար մեր մոր՝ Մարջիի և սիրո այն բազմաթիվ արտահայտությունների համար, որոնք դուք ցույց տվեցիք մեզ և նրան:
Շուտով մեր ընտանիքը կհավաքվի վերջին հրաժեշտի համար: Առաջիկա օրերին մենք կտրամադրենք մանրամասներ Ատլանտայում անցկացվող հոգեհանգստի արարողության և ողջ աշխարհով հեռարձակման վերաբերյալ:
Հովհաննեսի Ավետարանը գրում է Հիսուսի այս խոսքերը. «Որովհետև ես կենդանի եմ, դուք նույնպես կենդանի կլինեք» (Հովհ. 14:19)` յոթ բառ, որոնք փոխեցին Ռավի Զախարիասի կյանքի ուղին մոտ 57 տարի առաջ: Այս համարը իր տատիկի գերեզմանի վրա է փորագրված և կգրվի նաև իր գերեզմանի վրա։ Այսօր իմ հրաշալի հայրը կենդանի է, քան երբևէ: Մենք շնորհակալ ենք Աստծուն հայրիկի համար և կրկին պարտավորվում ենք կիսել այս ճշմարտությունը բոլոր նրանց հետ, ովքեր լսում են, քանի դեռ Տերը չի կանչել մեզ հավերժության մեջ...
Խոր սիրով և երախտագիտությամբ Մարջիի, Նաոմիի և Նաթանի անունից ՝
Սառա Դեյվիս