Աստված լույս է․․․
Աստված լույս է, և Նրանում խավար չկա։ Երբևէ մտածե՞լ ես այս հարցի շուրջ։
Իսկ երբևիցե ուշադիր նայե՞լ ես վառվող լուցկու լույսին․ ոչ մի ստվեր չես գտնի լույսի մեջ։ Լույսը ստվեր չունի։
Այդպես էլ Աստծո մեջ չկա ոչ մի խավար։ Ավետարանն ասում է․
- «Որովհետեւ ամեն չար գործողը ատում է լոյսին, եւ չէ գալիս դէպի լոյսը, որ նորա գործերը չ’յանդիմանուին։ 21 Իսկ ճշմարտութիւն գործողը գալիս է դէպի լոյսը, որ նորա գործերը յայտնուին, ու Աստուծով գործուեցան» /Հովհաննես 3․20-21/։ Պարզ ու շիտակ լինենք Աստծո առջև, որպեսզի մեր գործերն էլ թափանցիկ ու անստվեր հայտնի լինեն։
- «Աստուած լոյս է, եւ ոչ մի խաւար չ’կայ նորանում» /Ա Հովհաննես 1․5/։
- «Արդ Յիսուսը դարձեալ խօսեց նորանց հետ եւ ասեց. Ես եմ աշխարհքի լոյսը. Ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կ’ընդունի»/Հովհաննես 8․12/։
- «Ես լոյս եկայ աշխարհքը, որ ամեն ինձ հաւատացողը խաւարի մէջ չ’մնայ» /Հովհաննես 12․46/։