Աստված հավատարիմ է անգամ անարդար թվացող իրավիճակում
Բ Կորնթացիս 5․6-10․«Նրա համար ամեն ժամանակ համարձակություն ունենք, և գիտենք թե այս մարմնում մնալով՝ Տիրոջից օտարանում ենք։ Որովհետև հավատքով ենք գնում, և ոչ թե երևույթով։ Բայց վստահ ենք և ավելի ընտրում ենք այս մարմնից դուրս գնալ՝ և Տիրոջ մոտ մտնել։ Նրա համար էլ ջանք ենք անում, որ թե մնանք՝ և թե դուրս գնանք՝ հաճո լինենք նրան։ Որովհետև մենք ամենս պետք է հայտնի լինենք Քրիստոսի ատյանի առաջ. որ ամեն մեկն ընդունի իր մարմնով՝ ինչ որ գործեց՝ թե բարի, և թե չար»։
Ուրախության և դժվարության ժամանակ Աստծո հավատարմությունը մնում է անփոփոխ և կայուն։ Ես համաձայն եմ, որ կյանքը կարող է դժվար լինել և կարող է շատ փորձություններ բերել, երբ շատ բաներ համաձայն մեր ծրագրի չեն լինում, ինչը մեզ անարդար է թվում։
Պետք է հիշել, որ Աստված միշտ քեզ հետ է։
Ես քաջալերում եմ ձեզ չկորցնել հույսը, բայց քայլել Աստծո հետ։ Աստված ունի յուրահատուկ միջոցներ, որոնք Նա պարբերաբար ցույց է տալիս ձեզ, որոնք կարող են ներկայացնել Իր հավատարմությունը ձեր կյանքում։
Աստված հուսալի, քաջալերող, մխիթարող և աջակցող է։
Միգուցե դուք անցնում եք մերժվածության, կորուստի, բարդության կամ անելանելի վիճակների միջով։ Մենք տեսնում ենք Աստծո հավատարմությունը աստվածաշնչյան հերոսների կյանքում։
Օրինակ՝ Աննան անպտուղ էր, բայց Աստված ողորմեց նրան՝ Սամուելին պարգևելով։ Իսրայելացիները անապատում քաղցած էին, և Աստված մանանա տվեց նրանց։
Շատ բաներ կարող են տեղի ունենալ անկախ մեր վերահսկողությունից։ Սակայն մենք պետք է գոհունակ լինենք Տիրոջը։
5 տարբերակ, որ Աստված մնում է հավատարիմ։
1. Աստված հոգում է մեր կարիքները
Փիլիպեցիս 4․19․«Եվ իմ Աստված կլրացնի ձեր ամեն կարոտությունն իր հարստության չափով՝ փառքով Քրիստոս Հիսուսում»։
Երբ քեզ թվում է, որ կյանքը անարդար է, արի՛ Տիրոջ առաջ և աղոթիր, և կզգաս նրա ներկայությունը։
2. Աստված հավատարիմ է, Նա կբարձրացնի և կքաջալերի քեզ։
Փիլիպեցիս 1․6․«Եվ հաստատ համոզված եմ սրան, թե նա որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարի էլ մինչև Հիսուս Քրիստոսի օրը»։
Փիլիպեցիս 4․6․«Ոչինչ հոգս մի անեք. այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն»։
Փիլիպեցիս 4․13․«Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»։
Եթե քեզ զգում ես մերժված կամ լքված, Աստծո խոսքն ասում է․«Զորացի՛ր և քաջասի՛րտ եղիր, մի՛ վախեցիր, և մի՛ զարհուրիր, քան որ քո Տեր Աստվածը քեզ հետ է, Նա քեզ չի թողնի և չի ձգի»։
Երբ դու քեզ անհույս ես զգում, հիշի՛ր այս խոսքերն Աստվածաշնչից։
Երեմիա 29․11․«Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդները և ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան և հույսը»։
3. Աստված պատրաստակամ է քեզ մխիթարելու
Մատթեոս 5․4․«Երանի սգավորներին, որ նրանք կմխիթարվեն»։
Կյանքը դժվարություններով և ցավով լի է, մենք կարող ենք կորցնել մեր սիրելի մարդկանց, աշխատանքը, կյանքում կլինեն անցումներ, բայց հիշիր, որ Աստված կարող է մխիթարել քո հոգին, և դու կհաղթահարես այդ դժվարությունները՝ Տիրոջ վրա կենտրոնանալով։
4. Աստված կարող է քեզ զորացնել
Բ Կորնթացիս 12․9․«Եվ նա ինձ ասեց. Բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարվում. Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ. որ Քրիստոսի զորությունը բնակվի ինձանում»։
5. Աստված քաջալերում է միաբան լինել
Եբրայեցիս 10․25․«Եւ չթողենք մեր իրար հետ ժողովելը, ինչպես ոմանց սովորություն է. բայց իրար հորդորենք, և այնքան ավելի՝ որքան տեսնում եք որ օրը մոտեցած է»։
Երբ ձեզ թվում է, թե ոճ ոք ձեզ չի հասկանում և դուք միայնակ եք, Աստված ձեզ համար կբարձրացնի մարդիկ, ովքեր կկարեկցեն ձեզ։
Այնուամենայնիվ, Աստված կարեկցանքի և իմաստության ակունքն է։ Աստված հավատարիմ է անգամ այն ժամանակ, երբ մենք հավատարիմ չենք նրան։ Նա միշտ սպասում է Իր զավակին։ Տերը երբեք չի փոխվում։ Երախտապարտ եղի՛ր, որ դու Տիրոջ զավակն ես և քայլի՛ր Նրա հետ Իր ուղղով։
Աղբյուրը՝ biblestudytools.com
Թարգմանեցին՝ Դիանա Խաչատրյանը, Արմինե Աբրահամյանը