Աստծո կարծիքն ամենակարևորն է
«Մարդուց վախենալը թակարդն է գցում, բայց ով Տիրոջն է ապավինում, ապահով կլինի» /Առակաց 29․25/։
Ամեն անգամ, երբ որոշում ես կայացնում՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչ կմտածեն ուրիշները, դու քո կյանքում ձախողման սերմեր ես ցանում։
Դու կարող ես դա չգիտակցել, բայց ուրիշներին չգոհացնելու վախը ավելի շատ խնդիրներ է առաջացնում քո կյանքում, քան որևէ այլ բան։ Երբ անհանգստանում ես, թե ինչ կմտածեն մարդիկ, դու հակված ես անելու այն, ինչ ժամանակակից է, նույնիսկ եթե գիտես, որ դա սխալ է: Փորձելով բոլորին երջանկացնել` դու ստանձնում ես պարտավորություններ, որոնք չես կարող կատարել: Հենց սա է ձախողման բաղադրատոմսը։
Պետրոսը ձախողեց՝ Հիսուսին երեք անգամ ուրանալով: Նա ավելի շատ մտահոգված էր նրանով, թե ինչ են մտածում ուրիշները, քան՝ Հիսուսին հավատարիմ մնալը։
Աստվածաշունչն ասում է.«Իսկ Պետրոսը դուրսը`գավթում նստած էր, երբ նրան մոտեցավ մի աղախին ու ասաց.«Դու՛ էլ Գալիլիացի Հիսուսի հետ էիր»: Նա էլ բոլորին առջև ուրացավ ու ասաց.«Ես չգիտեմ, թե ինչ ես ասում»»:
Պետրոսը նոր էր երեք տարի անցկացրել Հիսուսի՝ Աստծո Որդու հետ: Բայց առաջին անգամ, երբ նա հնարավորություն ունեցավ ընդունելու այդ արտոնությունը, ուրացավ Հիսուսին: Պետրոսին ավելի շատ անհանգստացնում էր այն, թե ինչ էին մտածում ուրիշները, քան Քրիստոսի հետ նույնանալը։
Մտածի՛ր, թե քանի անգամ ես ունեցել հնարավորություն պատմելու Քրիստոսի մասին և ոչինչ չես ասել, քանի որ անհանգստացած էիր, թե ինչ կմտածեն ուրիշները։
Ո՞ւմ կարծիքն է քեզ համար ավելի կարևոր: Երբ թույլ ես տալիս մեկ ուրիշին Աստծուց ավելի կարևոր լինել, նա դառնում է քո աստվածը: Դա կոչվում է կուռք, և դա ձախողման ձևավորում է։
Այդ հոգու ցավը միշտ կապված է քո ինքնության հետ: Եթեչգիտես, թե ով ես դու, ամբողջ կյանքում քեզ կշեղի այլ մարդկանց կարծիքը: Դու չես պաշտպանի այն, ինչին հավատում ես կամ չես անելու այն, ինչ ճիշտ է։
Երբ ճանաչես քո կյանքի թաքնված վերքերը, Աստված կարող է բուժել դրանք: Եվ դու կարող ես ապրել ազատության մեջ՝ իմանալով, որ Աստծո կարծիքն ամենակարևորն է։
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը
Աղբյուրը` www.pastorrick.com