Ամուր մնա կանգնածդ տեղում. Դեյվիդ Ուիլկերսոն
Աստծուն անսահման հաճելի է, երբ դուք վերջապես համոզվում եք, որ ձեր ձեռքի տակ եղած մարդկային բոլոր միջոցներն անօգուտ են:
Հիսուսն ասաց Թովմասին. «Որովհետև տեսար ինձ՝ հավատացիր, բայց երանի նրանց, որ չեն տեսել և հավատում են» (Հովհաննես 20.29):
Երանելի են նրանք, ովքեր շարունակում են հավատալ, երբ չկա ոչ մի տեսանելի ապացույց, որ իրենց աղոթքը պատասխանված կլինի:
Դուք պետք է հասնեք այդ անելանելի կետին, երբ այլևս հույս չունեք, որ ձեր ջանքերը որևէ արդյունքի բերեն:
Պատկերացրեք, որ ձեր մտերիմ մարդը կանգնած է կյանքի ու մահվան շեմին, և բժիշկները ոչ մի հույս չեն տալիս. մահը հենց այդ անելանելի վիճակն է:
Այստեղ է, որ սատանան սկսում է վախով ու անպատասխան հարցերով գրոհել ձեր մտքի վրա՝ «Ո՞ւր է քո Աստվածը:
Չէ՞ որ դու աղոթում էիր, ծոմ էիր պահում՝ վստահելով Աստծո խոստումներին: Դու հավատում էիր:
Աղոթքդ ու հավատքդ չգործեցին: Մի՛ հավատա Աստծուն, որովհետև դա անօգուտ է»:
Իրականում Աստծո մարդիկ միշտ անցնում են նման հարձակումների միջով:
Նրանք, ովքեր անցնում են «մահվան շուքի ձորով», թող ընդունեն այս խոսքը. «Ես քեզ հետ եմ: Մի հիասքանչ օր, դու կհասկանաս այս ամենի իմաստը:
Դու կտեսնես, որ զուր չի եղել ամեն բան, այլ կատարվածն Իմ ծրագրի մի մասն էր: Ամուր մնա կանգնածդ տեղում և թույլ տուր գրկել քեզ ամենացավոտ պահին»:
Սիրելինե՛ր, Աստված երբեք մեզ հուսախաբ չի անի: Երբ ձեր բոլոր հնարավոր լուծումները և միջոցները չգործեն, Նրա սիրո առատությունը ձեզ հետ կլինի:
Ամուր կանգնեք ձեր հավատքի վրա և մնացեք Նրա Խոսքի մեջ, որովհետև այս աշխարհում հույսի այլ ճանապարհ չկա: