Աբրահամի հավատքը. Դանիել Կոլանդա
Ինչպես կարդում ենք եբրայեցիների ուղերձում, Աբրահամը հավատում էր, որ Աստված, եթե պետք լինի, կարող էր Իսահակին հարություն տալ մեռելներից: Բայց ամենադրամատիկ պահին Աստծո ձայնը կանգնեցրեց Աբրահամի ձեռքը՝ պահած դանակը որդու վրա:
Աբրահամը հանձնեց ամենաբարձր հավատքի քննությունը: Նա ցուցաբերեց անհավատալի հավատք, որովհետև լիովին վստահում էր Աստծուն ու ակնկալում, որ Իսահակը կլինի սերունդների ու ժողովուրդների հայր միայն նրա համար, որ այդպես է ասել Աստված:
Աբրահամը չէր կասկածո՛ւմ Տիրոջը: Եվ դրա համար էլ Տերը չէր կասկածում Աբրահամին: Իրականում Նա գոհ էր նրանից, Նա վերցրեց Աբրահամի անունը՝ որպես Իր անվան մի մաս: Նա Իրեն անվանում է «Աբրահամի Աստված»: Ամենակարողն Իրեն նույնացրեց մարդու հետ: Դա նշանակում է, որ Աստծո հեղինակությունը կախված էր Աբրահամից: Ինչպիսին էր Աստված, նոր Աստված աշխարհի համար ընդհանուր առմամբ, հիմա կարելի էր հասկանալ նրանից, թե ինչպիսին էր Աբրահամը: Աստված վտանգեց Իր անունը՝ կապելով այն Աբրահամի հետ:
Աբրահամը հավատում էր Տիրոջը, և Տերը հավատում էր Աբրահամին: Նման մի բան հանդիպում ենք Մատթեոս 10.32-ում. «Արդ՝ ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, ես էլ նորան կ’դաւանեմ իմ Հօր առաջին որ երկնքումն է»։
Սա ամենախորը ճշմարտությունն է հավատքի մասին: Սրա առաջնային նպատակը ինչ-որ բան ստանալը չէ, այլ անելն ինչ-որ բան կամ լինելը ինչ-որ մեկը: Այն միացնում է մեզ Աստծո հետ: Հավատքը հաղորդակցություն է, այն միշտ հանդիսանում է մեր՝ Աստծո հետ հաղորդակցության պայմանը: Նա դնում է մեր սրտերում հավատք, հետո Նա դնում է Իր հավատքը մեր մեջ, որպեսզի մենք կատարենք Իր կամքը: Հովհաննես 2. 23-24. «…շատ մարդիկ հաւատացին նորա անունին. Տեսնելով նորա այն նշանները, որ անում էր։ Բայց Յիսուս ինքն իր անձը չէր հաւատում նորանց. Որովհետեւ ինքն ամենը գիտէր»:
«Ինքը Իր անձը չէր հավատում նրանց» խոսքերը նույն նշանակությունն ունեն, ինչ «հավատալը»: Նրանց հավատքը ճիշտ չէր, և Հիսուսը գիտեր դա: Սակայն երբ հավատքը ճիշտ է, Հիսուսն իրապես Իրեն վստահում է մեզ: Պատկերացրե՜ք սա:
Քրիստոս գալիս է մեզ մոտ վստահելով: Աստծո բոլոր խոստումները, հարաբերությունները մեզ հետ դառնում են հնարավոր, հենց որ փոխադարձ վստահություն է հաստատվում: Աստված փոխանցեց Իր Ով լինելը Աբրահամին հավատքի միջոցով, և Նա կանի նույնը մեզ համար, եթե միա՜յն մենք հավատանք:
Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը
Աղբյուրը՝ facebook.com/CfaNrus