Այս շաբաթ հազարավոր մկրտականներ գրեթե 150 երկրներից առցանց միաբանվել էին իրենց մեծ ընտանիքի միաբանությունը նշելու համար։ Վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ 9 երկրների 36,000 մկրտական եկեղեցի և 13 միլիոն մկրտական ենթարկվում են հալածանքների հավատքի պատճառով:

Զեկույցում նշվում են այն 9 երկրները, որտեղ ամենադժվարն է մկրտական լինելը.

1. Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն (ԱՊՊԱ)

2. Նիգերիա

3. Սուդան

4. Սիրիա

5. Եթովպիա

6. Հնդկաստան

7. Չադ

8. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

9. Հարավային Սուդան։

Ամենաշատ հալածանքի ենթարկված մկրտականները՝ թվով 7 միլիոն, բնակվում են Նիգերիայում: Այնուհետև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն է՝ շուրջ 3,3 միլիոն բապտիստներով, որին հաջորդում է Հնդկաստանը՝ ավելի քան 2,5 միլիոն մկրտականներով:

Համեմատության համար Սիրիայում կա ընդամենը 800 բապտիստ, իսկ Չադում՝ ընդամենը 121 բապտիստ:

Զեկույցում ներկայացված է նաև սննդի և կենսապահովման պայմանների բացակայության պատճառով առաջացած խնդիրները ևս, որոնք առաջ են եկել քրիստոնեական հետապնդումների հետևանքով:

2002 թվականից մինչև 2020 թվականի հոկտեմբերը ԱՄՆ-ում վերաբնակեցվել են 34 580 բապտիստ-փախստականներ 42 երկրներից:

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում բապտիստ փախստականների ամենամեծ մասը բաժին է ընկնում Ուկրաինային. վերաբնակեցվել է 11,610 մարդ, որին հաջորդում են 6,883-ը Մյանմարից, 5,367-ը Մոլդովայից և 3893-ը Ռուսաստանից:

Ցուցանիշն օգտագործվում է ՄԱԿ-ում բապտիստների շահերի պաշտպանության համար:

«Մեր մտահոգությունը ոչ միայն տեղական բապտիստական համայնքի պաշտպանությունը կամ ամրապնդումն է, այլև գիտակցումը, որ նրանք հանդիսանում են խոցելի խումբ և ցանկանում են իրենց համայնքում ապրել Ավետարանը»։

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ christianitytoday.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.