4 կարևոր բառերը մահից առաջ. Չարլզ Սպերջեն
«...որովհետեւ մորթուեցար, եւ քո արիւնովը մեզ գնեցիր Աստուծոյ համար» (Հայտնություն 5.9):
Երբ Չարլզ Սպերջենը մահանում էր, ասաց. «Իմ ամբողջ աստվածաբանությունը կարող եմ ամփոփել 4 բառերով.«Նա մահացավ ինձ համար»»:
Եթե մեզ ինչ-որ բան էլ անհրաժեշտ լինի հավիտենություն անցնելու համար, ապա, իհարկե', դա չի լինի Աստծո գործում հերոսությունների ցանկը, ոչ էլ այն, թե որքան հիանալի էինք լուծում բարդ հարցերը: Այն ամենը, ինչ մեզ պետք կգա, փրկագնումն է, ավելի ճիշտ` ոչ թե ինչը, այլ` Ով` Փրկիչը:
Երբ կանգնենք մահվան առաջ, ամենակարևորը կլինի ոչ թե մեր արժանիքների հաշիվն Աստծո առջև, այլ` այս չորս բառերը. «Նա մահացավ ինձ համար»: