• «Թող հաճոյ լինին քեզ իմ բերանի խօսքերը. Եւ սրտիս խորհուրդը՝ քո առաջին, ով Տէր, իմ վէմ եւ իմ Փրկիչ» /Սաղմոս 19․14/։
  • «Ով մարդ, որ կեանք ես ուզում եւ լաւ օրեր սիրում, բարութիւն տեսնելու համար, 13 Պահիր քո լեզուն չարութիւնից, եւ քո շրթունքները՝ որ նենգութիւն չ’խօսեն» /Սաղմոս 34․ 12-13
  • «Ես ասեցի՝ թէ  իմ ճանապարհները պահեմ լեզուովս մեղանչելից. իմ բերանին սանձ դնեմ՝ դեռ քանի որ ամբարիշտն իմ առաջին է» /Սաղմոս 39․2/։
  • «Բայց հիմա դուք էլ դէն դրէք այն ամենը, բարկութիւնը, սրտմտութիւնը, չարութիւնը, հայհոյութիւնը, ամօթալի խօսքերը ձեր բերանիցը» /Կողոսացիս 3․8/։
  • «Ոչ մի գէշ խօսք չ’դուրս գայ ձեր բերանիցը. բայց այն՝ որ բարի է՝ շինութեան համար հարկաւոր, որ շնորհք տայ լսողներին» /Եփես․ 4․29/։
  • «Որովհետեւ ով որ կամենում է կեանք սիրել եւ լաւ օրեր տեսնել, թող իր լեզուն չարութիւնից լուռ պահէ, եւ իր շրթունքները՝ որ նենգութիւն չ’խօսեն» /Ա Պետրոս 3․10/։
  • «Բարի մարդն իր սրտի բարի գանձիցը բարի է բղխում, եւ չար մարդն իր սրտի չար գանձիցը չար է բղխում, որովհետեւ սրտի աւելացածիցն խօսում է նորա բերանը» /Ղուկաս 6․45/։
  • «Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ով որ այս սարին ասէ՝ Վեր կաց եւ ծովն ընկիր, եւ իր սրտումն չ’երկմտի, բայց հաւատայ՝ թէ ինչ որ ասում է՝ կ’լինի նորան, կ’լինի ինչ որ ասէ։ » /Մարկոս 11․23/։
  • «Բայց ասում եմ ձեզ, թէ ամեն դատարկ խօսքի համար, որ մարդիկ խօսեն՝ դատաստանի օրը համար պիտի տան։ 37 Որովհետեւ քո խօսքիցը կ’արդարանաս, եւ քո խօսքիցը կ’դատապարտուիս» /Մատթեոս 12․36-37։/
  • «Ձեր խոփերը սուրեր շինեցէք, եւ ձեր յօտոցները՝ նիզակներ. թող տկարն ասէ. Տղամարդ եմ ես /я силен/» /Հովել 3․10/։
  • «Մի շտապիր լեզուովդ, եւ սիրտդ շուտով բան չ’արտասանէ Աստուծոյ առաջին, որովհետեւ Աստուած երկնքումն է եւ դու երկրի վերայ. Սորա համար թող խօսքերդ քիչ լինին» /Ժողովող 5․1/։
  • «Իր խօսքերի մէջ շտապող մարդ տեսա՞ր. յիմարիցն աւելի յոյս կայ քան թէ նորանից» /Առակաց 29․20/։
  • «Ով որ զսպէ իր բերանն ու լեզուն, իր հոգին նեղութիւններից կ’պահէ» /Առակաց 21․23/։
  • «Մահն ու կեանքը լեզուի ձեռքին է, եւ նորան սիրողը կ’ուտէ նորա պտուղը» /Առակաց 18․21/։
  • «Յիմարի բերանը կործանում է իրան համար, եւ նորա շրթունքները՝ որոգայթ իր անձի համար» /Առակաց 18․7/։
  • «Զզուելի են Տիրոջ համար ստախօս շրթունքները, բայց հաւատարմութիւն անողները հաճելի են նորան» /Առակաց 12․22/։
  • «Որովհետեւ շատ բաներով մեղանչում ենք ամենս։  Եթէ մէկը խօսքով չէ մեղանչում նա կատարեալ մարդ է, որ կարող է իր բոլոր մարմինը սանձահարել։ 3 Տես, ձիերի բերանը սանձ ենք դնում, որ նորանք հնազանդեն մեզ, եւ նորանց բոլոր մարմինը կառավարում ենք։ 4 Ահա նաւերն էլ, որ այսչափ մեծ են եւ սաստիկ քամիներից քշվում են, մի փոքր ղեկով կառավարվում են որ կողմն որ ղեկավարի միտքը կամենայ։ 5 Այնպէս էլ լեզուն՝ մի փոքր անդամ է, բայց մեծ մեծ բաներ է խօսում. Տես, մի փոքր կրակը ո՞րքան բան է վառում։ 6 Լեզուն էլ կրակ է՝ այդ անիրաւութեան աշխարհքը. Այսպէս է լեզուն դրուած մեր անդամների մէջ, որ նա բոլոր մարմինն ապականում է եւ կրակով վառում է մեր գոյութեան անիւը, եւ ինքը բորբոքուած է գեհենիցը։ 7 Որովհետեւ գազանների, եւ թռչունների, եւ սողունների, եւ ծովում լինողների բոլոր բնութիւնը նուաճուած է եւ նուաճվում է մարդկային բնութիւնից։ 8 Բայց մարդկանց լեզուն ոչ ով կարող չէ նուաճել, մի անզուսպ չար է՝ լցուած մահաբեր թոյնով։ 9 Նորանով օրհնում ենք Աստուած եւ Հայրը, եւ նորանով անիծում ենք մարդկանց, որ Աստուծոյ նմանութիւնովը ստեղծուած են։ 10 Միեւնոյն բերանից դուրս են գալիս օրհնութիւն եւ անէծք. Պէտք չէ, եղբարքս, որ սա այսպէս լինի» /Հակոբոս 3․2-10/։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.