Շատերի մոտ մեկ բառից կարող են տակնու վրա լինել հույզերը:

Մեր՝ ծնողներիս պատասխանատվությունն է կրթել ու ձևավորել հաջորդ սերունդը:  Ինչպես մեր երեխաների նախորդ սերունդն, այնպես էլ մեր հաջորդ սերունդը, պետք է իմանա, որ ինքը կարևոր է: Որ կարևոր է, հատկապես, ձեր՝ իր ծնողների համար: Եվ մեր՝ ծնողներիս խոսքերը նշանակություն  ունեն ավելի, քան պատկերացնում ենք: Բաներ կան, որ մենք պետք է կամ չպետք է ասենք, որվստահություն, հարգանք և ինքնագնահատական կառուցենք նրանց կյանքի յուրաքանչյուր փուլում: Եթե մենք չաջակցենք մեր երեխաներին, ո՞վ կանի դա: Եվ ինչի՞ կհանգեն նրանք, եթե մեզ մոտ սփոփանք չգտնեն:

Այնքան շատ բաներ կան, որ կարող են կոտրել մարդուն: Եկե՛ք այդպիսի մի քանի կետեր նայենք, որոնք թողնում են հզոր, բայց և բացասական ազդեցություն մեր երեխաների վրա:

Անկախ ձեր տարիքից, ի՞նչը չէիք ցանկանա լսել ձեր ծնողներից՝ ձեզ ուղղված: Այդ մտքով էլ կարդացեք այս 9 կետերը, որոնք չպետք է ասեք ձեր չափահաս երեխաներին:

1. Երանի քեզ լույս աշխարհ բերած չլինեի:

Մահ: Ինձ համար դժվար է այս նախադասությունն անգամ գրելը, մինչդեռ շատ մարդիկ են լսել իրենց ուղղված այս դատավճիռը ծնողներից մեկի կամ երկուսի կողմից:

Աստված ավելի լավ բան ունի ասելու քո երեխային:

«Դեռ քեզ որովայնում չստեղծած՝ քեզ գիտեի և նախքան արգանդից դուրս գալդ՝ քեզ սրբեցի և ազգերի մարգարե նշանակեցի» (Երեմիա 1.5)։

Չի եղել և չի էլ լինի այնպիսի յուրահատուկ անձնավորություն, ինչպիսին քո երեխան է. նա անելու է այն, ինչի համար Աստված պատրաստել է նրան, որ անի: Աստված քո երեխային առանձնացրել է հատուկ հանձնարարության համար, որը միայն նա կարող է կատարել: Շնորհակալություն, Ամենակա՛լ Աստված:

2. Դու պատահականություն ես:

Պատահականությունն եղել է ուրախ կամ ոչ ուրախ, միևնույնն է քո երեխան դա ընկալում է այսպես. «Դուք ինձ չեք ուզում»:

«Իմ էությունը չի ծածկվել Քեզնից, երբ գաղտնի տեղերում շինվում էի, երկրի ցածրագույն մասերում ճարտարությամբ կազմվում էի» (Սաղմոս 139.15)։

Աստված հետևում էր, թե ինչպես էր քո երեխան ձևավորվում և խաղում արգանդում: Դա պատահականություն չէր:

«Եվ հիմա,- ասում է Տերը, որ ինձ որովայնից Իր ծառան լինելու համար ստեղծեց, որպեսզի Հակոբին ետ բերեմ Իրեն: Թեև Իսրայելը չհավաքվի, ես փառավոր կլինեմ Տիրոջ աչքում, և իմ Աստված իմ զորությունն է լինելու» (Եսայա 49.5):

Աստված ստեղծել է քո երեխային, որ լինի Իր ծառան: Նա լիազորել է քո երեխային հատուկ գործի համար, Նա փառավորում է քո երեխային և նրան զորություն է տալիս: Դու գիտե՞ս դա: Քո երեխան գիտի՞ դա:

3. Քեզ մոտ երբեք չի ստացվի կամ դու չես կարող:

Հետևյալ խոսքերից յուրաքանչյուրը պատեր են շարում քո երեխայի դիմաց և անջատում նրա միտքը:

«Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպեցիս 4.13):

Երեխաները չեն հավատում անհնարին եղող բաներին: Նրանց մտածելակերպը փոխվում է տարիքի հետ: Հիշեցրե՛ք ձեր չափահաս երեխաներին, որ իրենց մեջ ապրող Հիսուսի շնորհիվ նրանք կարող են անել ցանկացած բան և ամեն բան: Դա նշանակում է, այո՛, քո երեխան կարող է, նրա մոտ կստացվի: Աստծո խոսքն ասում է, որ Նա հնարավորություն կտա ձեր երեխային կատարելու այն բոլոր բարի բաները, որ նրա հավատքը կմղի իրեն անելու: Ուրեմն աղոթե՛ք և քաջալերեք ձեր երեխային այս խոսքերով:

4. Դու անպիտան ես:

Աստված հակառակն է ասում:

«Քանի որ Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- խաղաղությա՛ն խորհուրդներ և ո՛չ թե չարիքի, որ ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29.11)։

Աստծո ծրագրերը քո երեխայի համար բարի են:

«Այնժամ ասացի. «Իզուր ջանք թափեցի ոչնչի համար և ունայնորեն ուժս սպառեցի. սակայն իրապես, իմ դատը Տիրոջ մոտ է, և իմ գործը՝ իմ Աստծո մոտ» (Եսայա 49.4):

Անգամ Աստծո զորավոր մարգարեն իրեն անպիտան զգաց, բայց միևնույնն է, ընտրեց Աստծուն վստահելն՝ որպես իր պարգև: Քո երեխային, սովորեցրո՛ւ, այս պիտանի դասը:

5. Ես շատ զբաղված եմ:

Եթե դուք զբաղված եք ձեր երեխային ժամանակ տրամադրելու համար, նշանակում է՝ նա ձեզ համար կարևոր չէ: Դուք ունեք ուրիշ կարևոր բաներ, որոնց մեջ ձեր երեխան չի մտնում:

«Մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որ քննեք, թե ո՞րն է Աստծո կամքը՝ բարին, ընդունելին և կատարյալը» (Հռոմեացիս 12.2):

Ինքներդ ձեզ հարց տվեք. «Ի՞նչ է Աստծո կամքը հուշում. ինչպե՞ս ժամանակ անցկացնես ընտանիքիդ հետ»:

5. Դու պարտավոր ես անել և լինել:

Երբ երեխային դրդում եք ձեռքբերումների և կատարելագործման այնպիսի պահանջկոտ ձևով, որը ճնշում է նրան իր կարողության սահմաններից դուրս, դա կհանգեցնի նրան, որ կկանգնեցնի ձեր երեխայի առաջընթացն ու ապրելու ցանկությունը: Ձեր երեխան կհասկանա, որ ինչ էլ անի, ձեզ չի գոհացնի: Եվ նրա արձագանքը կլինի. «Ինչո՞ւ ծնողին անհանգստացնել»:

«Հայրե՛ր, ձեր երեխաներին բարկության մի՛ դրդեք, այլ նրանց մեծացրե՛ք Տիրոջ խրատով և ուսմունքով»:

7. Դու շատ գեր ես կամ շատ նիհար:

Ձեր երեխայի համար, ով ունի ավելորդ կամ պակաս քաշի խնդիր, ձեր խոսքերը կարող են քաջալերել կամ ընկճել նրանց:

«Վայելուչ խոսքերը մեղրահացի նման են, հոգու համար՝ քաղցր, ոսկորների համար՝ բժշկություն» (Առակաց 16.24)։

Ընտրի՛ր խոսքեր, որ կօգնեն քո երեխային բժշկվել:

8. Հեռացի՛ր իմ կյանքից, երբեք ետ չգա՛ս:

Ահա, թե Աստծո խոսքն ինչ է ասում.

«Հեռացե՛ք ինձնից, ո՛վ չարագործներ, քանի որ ես պահելու եմ իմ Աստծո պատվիրանները» (Սաղմոս 119.115):

«Հեռացե՛ք ինձնից, ո՛վ չարագործներ», - աղոթքս է, որ դա քո երեխան չլինի: Ընտրի՛ր հնազանդվել Աստծո պատվիրաններին:

9. Ես ատում եմ քեզ:

Աստված բարի է ամեն ժամանակ, սա հիշի՛ր միշտ: Հակառակորդը գալիս է գողանալու, սպանելու և ավերելու, սա նույնպես լավ հիշի՛ր:

«Գողը ուրիշ բանի համար չի գալիս, այլ միայն գողանալու, սպանելու և կորստյան մատնելու: Ես եկա, որ նրանք կյանք ունենան, և որ այն ավելի առատորեն ունենան» (Հովհաննու 10.10)։

«Աստված սեր է» (1 Հովհաննու 4.8, 16)։

Ես հավատում եմ, որ եթե դուք ճանաչում եք սերը, դուք ճանաչում եք Աստծուն: Օգնե՛ք ձեր երեխային փնտրել Նրան, քանի դեռ Նա գտնվում է, որ Աստծո հետ ունենա էլ ավելի մեծ, խոր ու իմաստալից փախհարաբերություն՝ լցված հավատքով, հույսով ու սիրով: Եվ այս երեքից ամենամեծը՝ սերն է:

Հեղինակ՝ Սյուզըն Միդ
Աղբյուրը՝ crosswalk.com

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.