10 աղոթք, որ սովորեցնում է մեզ Գործք առաքելոց գիրքը
1. Աղոթք սպասումի մեջ
«Սորանք ամենքը միշտ միաբան աղօթք եւ աղաչանք էին անում կանանց հետ, եւ Յիսուսի մայր Մարիամի եւ նորա եղբայրների հետ» (Գործք առ. 1.14):
Առաջին աղոթքը Գործքի գրքում ընդհանուր աղոթքն է: Հիսուսին հետևող առաքյալներն ու կանայք միասին հավաքվել էին սենյակում, որտեղ անդադար աղոթք էին անում:
2. Աղոթք իմաստության համար՝ առաջնորդներ և ուսուցիչներ ընտրելու:
«Եւ աղօթք անելով ասեցին. Դու, Տէր, ամենի սրտագէտ. Այս երկուսից մէկը յայտնիր, որին ընտրեցիր, 25 Որ այս պաշտօնի եւ առաքելութեան վիճակն առնէ, որից Յուդան ընկաւ՝ իր տեղը գնալու համար» (Գործք.առ. 1.24-25):
Աստված գիտի մարդկանց սրտերը և գիտի՝ ով է Իր ծառայության համար համապատասխանում:
3. Աղոթք համարձակության համար, որ Հիսուսի անվան մասին սովորեցնեն:
«Եւ հիմա, Տէր, նայիր նորանց սպառնալիքին, եւ տուր քո ծառաներին, բոլոր համարձակութիւնով քո խօսքը խօսել. 30 Որ քո ձեռքը մեկնես, որ բժշկութիւն, եւ նշաններ եւ հրաշքներ լինեն, քո սուրբ Որդի Յիսուսի անունովը» (Գործք.առ. 4.29-30):
Պետրոսին ու Հովհաննեսին խիստ արգելելուց հետո հավատացյալներն աղոթում էին, որ Տերը հաստատի իրենց, որ կարողանան շարունակել Հիսուսի մասին Լուրը:
4. Աղոթք նրանց համար, ում ընտրում էին եկեղեցում ծառայության համար:
«Նորանց կանգնեցրին առաքեալների առաջին. եւ աղօթք անելով ձեռք դրին նորանց վերայ» (Գործք. առ. 6.6)
5. Աղոթք նրանց համար, ովքեր վատ են վերաբերվում մեզ ու հալածում են:
«Ծունկ դրաւ՝ եւ բարձր ձայնով աղաղակեց. Տէր, այդ մեղքը մի համարիր դորանց համար. եւ այս ասելով ննջեց. եւ Սօղոս կամակից էր նորա սպանուելուն» (Գործք. առ. 7.59):
Կյանքի վերջին րոպեներին Ստեփանոսն աղոթում էր, որ Աստված նրանց հայտնի Իր ողորմությունը և ների:
6. Աղոթք բժշկության և հրաշքների համար, որոնք կարող է անել միայն Աստված:
«Եւ Պետրոսը ամենին դուրս հանեց, ծունկ դրաւ՝ աղօթք արաւ. Եւ դարձաւ դէպի մարմինն եւ ասեց. Տաբիթա, վեր կաց. Եւ նա աչքերը բաց արաւ. Եւ Պետրոսին որ տեսաւ՝ ուղիղ նստեց» (Գործք.առ. 9.40):
7. Փառաբանության աղոթք
«Եւ երբոր լսեցին այս բաները, լռեցին եւ փառաւորում էին Աստուծուն՝ եւ ասում էին. Ուրեմն հեթանոսներին էլ Աստուած կեանքի համար ապաշխարութիւն տուաւ» (Գործք. առ. 11.18):
8. Բարեխոսական աղոթք
«Եւ Պետրոսը բանտումը պահուած էր. Բայց նորա համար անդադար աղօթք էր լինում եկեղեցուցը դէպի Աստուած» (Գործք.առ.12.5)
9. Աղոթք միսիոներների համար, ում ուղարկում էր եկեղեցին:
«Այն ժամանակ ծոմ պահեցին եւ աղօթք արին, նորանց վերայ ձեռք դրին՝ արձակեցին» (Գործք. առ. 13.3):
10. Աղոթք, որ Տերն ընդունի մեր հոգին
«Եւ քարկոծում էին Ստեփաննոսին, որ կանչում էր եւ ասում. Տէր Յիսուս, ընդունիր իմ հոգին» (Գործք. առ. 7.58):