- Տեսե՞լ ես,- հարցրեց սատանան:

- Ես ամեն բան տեսնում եմ,- պատասխանեց Աստված:

- Ինչպես ես վախեցրի Քո ստեղծվածներին կորոնավիրուսի սև ուրվականով:

- Տեսել եմ:

- Ինչպես էին նրանք փակվել տներում, իսկ եթե դուրս էին գալիս տանից, ապա խուսափում էին իրենց մտերիմից:

- Տեսել եմ:

- Իսկ գիտե՞ս, որ նրանցից հազարները չգնացին Քո տաճար՝ չհավատալով, որ Դու կպաշտպանես նրանց վարակից:

- Գիտեմ:

- Այդ ես եմ հաղթել նրանց: Եվ դա իմ համաշխարհային տոնն է:

- Դու շտապում ես, ինչպես միշտ: Յոթ հազար մարդ քո թակարդի շնորհիվ առաջին անգամ երկար տարիների  մեջ դադարեց վազվզել, տեսավ իր կյանքի ունայնությունը և հարցրեց իրեն՝ ինչո՞ւ եմ ապրում: Եվս յոթ հազարը կարանտինի կարոտի մեջ, կարծես հանկարծակի, ձանձրույթից առաջին անգամ բացեց Ավետարանը, և Ես խոսել եմ նրանց հետ: Եվ ևս յոթ անգամ յոթ հազարը Իմ ստեղծածների, վախենալով հարազատների կյանքի համար, առաջին անգամ կանգնեց աղոթքի, որ խնդրի Ինձանից օգնություն, և նրանք լսելի են եղել:

- Ստացվում է՝ Դու նորից ամեն բան նրանց համար բարիին գործակից արի՞ր:

Աստված լռում էր:

- Բայց ինչո՞ւ ես այդպես հոգ տանում նրանց մասին, այդպես պաշտպանում. չէ՞ որ նրանք դավաճանում են Քեզ ամեն վայրկյան:

- Սիրո՛ւմ եմ,- ասաց Աստված:

Եվ գոռաց սատանան սարսափելի ճիչով, որ ցնցեց դժոխքը՝ լսելով այն, ինչ առանց այդ էլ գիտեր աշխարհի արարումից առաջ: Եվ ընկավ անդունդը:

«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ»: Հովհաննես 3.16

Աղբյուրը՝ facebook.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.