Թե ինչպես է Աստված գործում. վկայում է միսիոները
Մի միսիոներ ծառայություններից մեկի ժամանակ պատմում էր իր ծառայողական կյանքից մի պատմություն.
«Աֆրիկայի դաշտային հիվանդանոցներից մեկում ծառայելու ժամանակ երկու շաբաթը մեկ ես հեծանվով գնում էի մոտակա քաղաքը՝ անհրաժեշտ պարագաներ բերելու: Քաղաք տանող ճանապարհն անցնում էի ջունգլիով, որտեղ էլ ստիպված գիշերում էի, քանի որ ուղևորությունը տևում էր երկու օր:
Մի անգամ էլ, երբ հերթական անգամ գնացի քաղաք՝ բանկից գումար վերցնելու և անհրաժեշտ դեղորայք ու իրեր գնելու, նկատեցի, որ երկու մարդ վիճում էին և նրանցից մեկը ծանր վիրավոր էր. օգնեցի նրան, պատմեցի Տեր Հիսուսի մասին, այնուհետ երկու օր ճանապարհ անցնելուց և կրկին անգամ ջունգլիում գիշերելուց հետո, անվնաս հասա տուն:
Երկու օր հետո կրկին քաղաքում էի, երբ ինձ մոտեցավ այն երիտասարդը, ում բուժօգնություն էի ցուցաբերել և ասաց.
-Ես և իմ ընկերները գիտեինք, որ քեզ մոտ գումար և դեղորայք կա, և հետևում էինք քեզ, որ սպանեինք և թալանեինք, երբ կանգ առնես ջունգլիում գիշերելու: Բայց այն պահին, երբ պատրաստվում էինք մոտենալ քեզ, նկատեցինք, որ շրջապատված ես 26 հոգուց բաղկացած զինված պահակախմբով:
Այս խոսքերը լսելով՝ ես ծիծաղեցի և ասացի, որ միայնակ եմ եղել ջունգլիում: Սակայն այդ երիտասարդը շարունակեց իրենը պնդել՝ ասելով, որ ինքը միակը չէ, ով տեսել է այդ, իր հինգ ընկերները ևս տեսել են այդ մարդկանց»:
Մինչ միսիոները կշարունակեր պատմությունը՝ ներկաններից մեկը վեր թռավ տեղից, և ընդհատելով նրան, խնդրեց, որ հստակ նշի տեղի ունեցած դեպքի ժամանակը:
Ճշգրտումից հետո այդ մարդն ասաց. «Այդ օրը, երբ դուք Աֆրիկայում էիք և այնտեղ գիշեր էր, մեզ մոտ առավոտ էր: Ես պատրասվում էի դուրս գալ տանից, երբ ձեզ համար աղոթելու կանչ լսեցի սրտումս: Աստծո կանչն այնքան ուժեղ էր, որ ես եկեղեցուց մարդիկ կանչեցի, որ միաբան աղոթենք ձեզ համար»:
Երբ միսիոները խնդրում է, որ իր համար աղոթած բոլոր մարդիկ կանգնեն, նկատում է, որ նրանք 26 հոգի են, ճիշտ այնքան, որքան ասել էր ավազակը:
Եթե, երբևէ սրտումդ լսես կանչ՝ ինչ-որ մեկի համար աղոթելու, անպայման աղոթի՛ր, քանի որ հենց աղոթքն է բացում երկնքի դարպասները:
Աղբյուրը՝ CrossNews.am