Միայն մեկ Գիրք...
Անգլիացի գրող Վալտեր Սքոթը, երբ մահվան մահճում պառկած էր, ասաց որդուն.
- Տո՛ւր ինձ Գիրքը:
- Ո՞րը, հայր ի՛մ:
Մահացողը բարձրացավ և ասաց.
- Որդի՛ս, միայն մի գիրք կա՝ Աստվածաշունչը:
Սա նրա վերջին խոսքե՜րն էին:
Հ.Գ. Վալտեր Սքոթն ասել է.«Ինձ համար միայն մի գիրք կա՝ անգին Աստվածաշունչը: Ի՜նչ միայն չի առաջարկում Այն, ի՜նչ միայն չի տալիս Այն մարդուն, ով զգում է իր կարիքները և փնտրում հարուստ գանձեր. Այն տալիս է մարդուն չհնացող ճշմարտություն, հավիտենական ուրախության հարստություն, որով երբեք հնարավոր չէ հագենալ, երանելի հույս, հավիտենական հարստություն… ազատագրում վախից, վշտի թեթևացում»: