Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:

Վարչապետը ողջունել է հյուրերին եւ շնորհավորել նրանց Հայ Ավետարանական եկեղեցու 175-ամյակի կապակցությամբ:

Զավեն Խանջյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին հանդիպման համար ու ներկայացրել Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից իրականացվող ծրագրերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Սփյուռք կապերի, մեր պետության առջեւ ծառացած մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների շուրջ:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.