Հոգևոր արթնության և զգոնության ամենագլխավոր ճանապարհներից մեկը աղոթքն է: Այսպիսով, ի՞նչ է նշանակում արթուն, զգոն լինել աղոթքի մեջ:

«Զգոնության» իմաստներից մեկը «ուշադիր լինելն է՝ վտանգից խուսափելու համար»:

Աղոթքով լցված կյանքը հնարավորություն է տալիս ճանաչելու և պատասխանելու թշնամու հարձակումներին մինչ դրանց վրա հասնելը:

Աղոթքի մեջ զգոնությունը մեզ համար դուռ է բացում դեպի անհասանելին:

Այն միացնում է մեզ հոգևոր աշխարհին:

Իր խաչելությանը նախորդող գիշերը Հիսուս նախապես գիտեր, թե ինչ է կատարվելու Գեթսեմանում:

Նա պատվիրեց Իր աշակերտներին՝ արթուն մնալ և զգոն լինել, սակայն նրանք քնեցին:

«Հոգիս մեռնելու չափ տրտմած է. այստեղ մնացեք և ինձ հետ արթուն կացեք … Եվ աշակերտների մոտ է գալիս, նրանց քնի մեջ գտնում և ասում Պետրոսին. այդպես մեկ ժամ էլ չկարացիք ինձ հետ արթուն մնալ: Արթուն մնացեք և աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք. հոգին հոժար է, բայց մարմինը տկար» (Մաթ. 26.38, 40-41):

Երբ մեր ներսում մեծ ցավ ենք ապրում, միշտ էլ ընտրության հնարավորություն ունենք՝ կամ մի կողմ թողնել այդ ցավը՝ պարզապես խեղդելով այն մեր ներսում, կամ պատասխանել դրան՝ լինելով արթուն և զգոն աղոթքի մեջ:

Այս պարագայում աշակերտներն ընտրեցին քունը՝ աղոթքի փոխարեն: Հիսուս հիշեցրեց նրանց և մեզ, որ պետք է պայքարել մարմնի դեմ՝ աղոթքներում արթուն լինելու համար:

Մեր հոգիները հոժար են դրան:

Սուրբ Հոգին կօգնի մեզ, երբ մենք չիմանանք՝ ինչպես աղոթել: Եթե հոժար ես աղաղակելու Նրան, Նա Ինքը կխոսի քո շուրթերով:

Աստծո Խոսքը խոստանում է. «Այսպես հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետև թե ի՞նչ բանի համար պիտի աղոթք անենք՝ ինչպես արժան է, չգիտենք, բայց ինքը հոգին անբարբառ հառաչանքով բարեխոս է լինում: Եվ սրտերը քննողը գիտի, թե որն է հոգու խորհուրդը. որովհետև Աստծուն վայելած կերպով սուրբերի համար բարեխոսում է» (Հռոմ. 8.26-27):

Աղոթքը խաղաղեցնում է մեր մարմինը և շինում մեր ներսի մարդուն:

Եթե պայքարում ես զգոն ու արթուն մնալու համար, ապա ամենադժվար պահերին աղոթիր.

«Երկնայի՛ն Հայր, ցանկանում եմ Քեզ հետ արթուն մնալ: Սո՛ւրբ Հոգի, Դու աղոթի իմ միջոցով, երբ ես չգիտեմ ինչպես աղոթել: Պատրաստիր իմ սիրտը՝ Քո ձայնը լսելու և գործելու այդ աղոթքով: Ես չեմ ցանկանում լինել մեկն, ով քնել է իր տրտմության մեջ, այլ լինել մեկը, ով հարատև աղոթքի մեջ է կանգնած: Հիսուսի անունով. Ամեն»:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.