Ինչպե՞ս միշտ երջանիկ լինել
1. Միշտ հիշի՛ր․ երկրի վրա չկա մի մարդ, ով հոգսեր չունի։ Հոգսեր միայն դու չէ, որ ունես։
2. Քեզ միշտ արժեքավոր զգա՛ և գեղեցիկ։ Խուսափի՛ր ցածր ինքնագնահատականից և թերարժեքության բարդույթից։
3. Ընկերություն արա՛ խոհեմ մարդկանց հետ, ովքեր քեզ երջանիկ են դարձնում։
4. Ազատ ժամանակ զբաղվի՛ր սիրելի հոբբիով։
5. Ինչ էլ որ պատահած լինի, մի՛ հանձնվիր։ Քանի դեռ շնչում ես, հույս կա։
6. Քաջ եղի՛ր, որպեսզի հասնես քո նպատակին։
7. Երբեք մի՛ փոխիր քո առանձնահատկությունն ուրիշների համար։ Ոչ ոք չի կարող քո կյանքի դերը խաղալ քեզանից լավ։
8. Միշտ աղոթի՛ր։ Աղոթքը կատալիզատոր է, որը կարող է արագացնել քո օրհնությունները, որոնք կգան ճիշտ ժամանակին։