Արդյո՞ք բամբասանքը փչացնում է քո հարաբերությունները
«Բամբասկոտը հայտնում է գաղտնիքը, իսկ հավատարիմ հոգի ունեցողը ծածկում է այն» /Առակաց 11.13/:
Մենք հակված ենք բամբասանքը համարել որպես «փոքր» մեղք: Սակայն բամբասանքն այնքա~ն կործանարար է հարաբերությունների համար: Բամբասանքը կարող է քանդել ընկերությունները, ընտանիքները և եկեղեցիները:
Երբ բամբասում ես, դու խոսում ես իրավիճակի մասին մեկի հետ, ով ո՛չ խնդրի, ո՛չ էլ լուծման մի մասն է: Եթե անկեղծ լինենք, բամբասելը հաճախ ստիպում է մեզ մի փոքր ավելի կարևոր զգալ ուրիշի հաշվին: Մենք խոսում ենք նրանց ցավերի և խնդիրների մասին, որպեսզի մեզ զգանք, որ բարոյապես գերազանցում ենք նրանց: Դա բամբասանքի վտանգն ու վնասն է:
Հին Կտակարանում պատմություն կա մի ընտանիքի մասին, որը պայքարում էր բամբասանքների դեմ: Մովսեսն ուներ Մարիամ և Ահարոն անունով քույր և եղբայր, ովքեր սկսեցին բամբասել նրա մասին: Եվ Աստված կանչեց նրանց երեքին, որ գան Իրեն տեսնելու։ Նա խոսեց Մարիամի և Ահարոնի հետ՝ ասելով նրանց, որ Մովսեսն իր մարգարեն է և որ այն, ինչ նրանք արել են, սխալ է, և հենց տեղում Աստված Մարիամին բորոտություն տվեց, քանի որ նա հրահրել էր բամբասանքը, իսկ հետո խոսեց իր կրտսեր եղբոր՝ Ահարոնի հետ։
Գիտե՞ս ինչ եղավ հետո։ Ահարոնն ընդունեց Մովսեսի դեմ իրենց մեղքը և խնդրեց Մովսեսին աղոթել Մարիամի ապաքինման համար: Եվ այսպես, Մովսեսը խնդրեց Աստծուն բուժել նրան: Նա աղոթեց այն մարդու համար, ով բամբասել էր իր դեմ։ Եվ յոթ օր հետո Աստված բժշկեց Մարիամին:
Միգուցե՞ քեզ խորապես վիրավորել են՝ հնչեցնելով բամբասանքներ։
Կամ գուցե դո՞ւ ես եղել բամբասողը: Հին Կտակարանում Մարիամի, Ահարոնի և Մովսեսի այս պատմությունը հիշեցնում է մեզ, թե որքան լուրջ է բամբասանքը և որքան վիրավորական կարող է լինել այն մարդկանց համար՝ անկախ նրանից, թե որ կողմում ես։
Բայց մյուս կողմից վստահության պահպանումը հնարավորություն է տալիս կապվել ուրիշների հետ արդյունավետ, առողջ և իրական մթնոլորտում։
Իսկ Աստված քեզ պատվիրում է, որ աղոթես քո դեմ բամբասող մարդկանց համար։
Աղբյուրը՝ https://pastorrick.com/is-gossip-destroying-your-relationships/
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը