Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի (International Association for Suicide Prevention) հետ համատեղ ամեն տարի սեպտեմբերի 10-ին նշում է Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրը (World Suicide Prevention Day):

Ըստ Calend-ի՝ նպատակն է ամբողջ աշխարհում խրախուսել ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված գործողությունները:

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը.

Ինքնասպանությունը մեղք է, «Մի՛ սպանիր» պատվիրանի խախտում (Ելից 21.13), և ամենացավալին այն է, որ եթե որոշ մեղքերից հետո մարդը ապաշխարության հնարավորություն է ունենում, ապա ինքնասպանությունն ինքնին բացառում է այն. մարդը ինքնակամ գնում է մահվան:

Պատճառները տարբեր կարող են լինել՝ պարտքեր, վարկեր, հիվանդություն, անձնական խնդիրներ… Բայց հետևանքը նույնն է. ոչ միայն ֆիզիկական մահ, այլև հոգևոր մահ՝ հավիտենական բաժանում Աստծուց:

Գնահատի՛ր կյանքը, գնահատիր այն՝ անկախ դժվարություններից ու խնդիրներից և հիշիր, որ ցանկացած դժվարություն ժամանակավոր է: Թույլ մի՛ տուր չարին նման մտքեր բերել, մեկընդմիշտ մոռացի՛ր.

Ինքնասպանությունը խնդիրների լուծման տարբերակ չէ՛

Այն ոչ միայն չի լուծում խնդիրները, այլև եղածին էլ ավելացնում է ևս մեկը՝ արդեն նրանց համար, ովքեր շարունակում են ապրել...

Թող Աստծո օրհնությունը լինի քեզ վրա, փնտրիր և գտիր Աստծո մեջ հանգստություն և հարցերի պատասխան, որովհետև միայն Հիսուսն է, որ կարող է բավարարել իմ ու քո կարիքը և տալ մեզ լիառատ կյանք:

«…Ես եկա, որ կյանք ունենաք, և էլ ավելի ունենաք» (Հովհաննես 10.10):

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.