ԶՂՋՈՒՄ
Զղջումն Աստվածաշնչի առաջնային կանոններից մեկն է, որն անհրաժեշտ է այս կյանքում երջանկության և հավիտենության հասնելու համար: Ջղջումն ավելին է, քան պարզապես մեր սխալների գիտակցումը: Զղջումը մտքում ու սրտում տեղի ունեցող փոփոխություններն են, որոնք մեզ տալիս են պատկերացում Աստծո, մեր և այս աշխարհի մասին: Այս ընթացքը սահմանվում է Տիրոջ հանդեպ սիրով և անկեղծ ցանկությամբ հետևելու Նրա ուղիներին:
· Տերն ասում է.
«Անիրավներն Երկնքի արքայությունը չեն ժառանգի» /Ա Կորնթ․ 6․9/։
Հիսուս Քրիստոսի զոհի շնորհիվ Հայրը բացեց միակ ճանապարհը՝ ինչպես մենք կարող ենք ստանալ ներում մեր մեղքերից, եթե անկեղծորեն խնդրենք:
· Որովհետև գրված է.
«Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինեն, ձյունի պես պիտի սպիտականան. եթե նրանք որդան կարմիրի պես լինեն, ասրի պես սպիտակ պիտի դառնան» /Ես. 1․18/։
· Տերը խոստացել է.
«Ես՝ ես եմ, որ ջնջում եմ քո հանցանքները Իմ պատճառով, և քո մեղքերը չեմ հիշում» /Ես․ 43․25/։
Մեղքի ուժը մեծ է, և դրանից ազատվելու համար մենք պետք է Տիրոջը խնդրենք, հավատքով աղոթենք և գործենք` համաձայն Իր կամքի: Չարը միշտ փորձելու է համոզել, որ մենք արժանի չենք աղոթելու, որ Երկնային Հայրն այնքան հիասթափված է մեզանից, որ անգամ չի լսի մեր աղոթքները. սո՛ւտ է: Մեր Հայրը պատրաստ է օգնելու մեզ, եթե մենք գալիս ենք Իր մոտ զղջացող սրտով: Նրա զորությունը այնպիսին է, որ կարող է բուժել մեզ և օգնել մեղքի պարտությունը կնքել:
Զղջումը հավատքի նշան է դեպի Հիսուս Քրիստոսը, և Իր զորության ընդունումը․
«Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, իր շատ սիրո համար, որ սիրեց մեզ: Երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արեց Քրիստոսի հետ. շնորհքով ենք փրկված» /Եփ. 2:4-5/։
Թարգմանեց Դիանա Խաչատրյանը