Անկախ մեր դժվարություններից մենք կարող ենք հուսալ և հաղթահարել վախը, քանի որ Հիսուսը խոստացել է մեզ հետ լինել միշտ:

Երբ Հիսուսը պատրաստվում էր մտնել Երուսաղեմ, Նա գիտեր, որ գալիք օրերը դժվարին են լինելու աշակերտների համար: Նա արդեն նրանց ասել էր, որ կձերբակալվի և կսպանվի, իսկ հետո հարություն կառնի մեռելներից (Մատթեոս 16.21): Նրա հետևորդներին սպասվում էին  զոհողություններ (Մատթեոս 16.24), և ապագա ճանապարհը մռայլ էր թվում:

Այնուհետև Տերը կերպարանափոխվեց, և Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը տեսան Նրան մեծագույն մարգարեների հետ միասին։ Հիսուսը բացահայտեց մի աշխարհ, որտեղ Նա թագավոր է և  որտեղ հրեա ժողովրդի բոլոր հույսերը կատարվում են: Երեք աշակերտները լսեցին, որ Հայրը հաստատեց Հիսուսին որպես Իր «սիրելի Որդի» (17.5)։ Հիսուսը մխիթարեց աշակերտներին` ասելով. «Բարձրացե՛ք  և մի՛ վախեցեք» (17.7): Այս խոսքերը հուսադրող էին ներկայի համար, բայց նաև զորացնող էին գալիք հալածանքների համար: Կերպարանափոխությունը տրամադրեց լույսը, որը նրանց անհրաժեշտ կլիներ առջևում գտնվող մութ ճանապարհի համար:

Կարո՞ղ ենք մենք ապրել նույն լույսի ներքո: Հիսուսը հետագայում կմխիթարեր Իր աշակերտներին ևս մեկ խոստումով, որ Նա միշտ նրանց հետ կլինի (28.20): Աստծո ներկայության խոստումը հիշելը մեզ օգնում է հույսով դիմանալ: Հնարավոր է, որ մենք չհանդիպենք նույն հալածանքին, որին հանդիպեցին աշակերտները, բայց Հիսուսին հետևելու արժեքը մնում է բարձր: Նրա և գալիք թագավորության վրա կենտրոնանալը, որը հայտնվեց կերպարանափոխության ժամանակ, օգնում է մեզ ապրել առանց վախի:

Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը
Աղբյուրը՝https://www.intouch.org/read/daily-devotions/a-life-without-fear

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.