Եղի՛ր լավ օրինակ
«Մենք դրանք չենք թաքցնի որդիներից՝գալիք սերնդին պատմելով Տիրոջ փառաբանությունները, Նրա զորությունն ու Նրա կատարած հրաշալի գործերը» /Սաղմոս 78.4/։
Որպես Աստծո զավակ՝ Սուրբ Հոգին բնակվում է քո մեջ, և այն ամենը, ինչ Նա է, հասանելի է քեզ Նրա հանդեպ հավատքի միջոցով: Դու կարող ես ճանաչել Աստծուն և մտերիմ հաղորդակցություն ունենալ Նրա հետ: Դու կարող ես ապրել այնպիսի կյանքով, որն ուրիշների համար կլինի Նրա հանդեպ հավատքի ժառանգություն։
Աստված սիրում է քեզ, և Նա ստեղծել է քեզ յուրօրինակ և յուրահատուկ ձևով: Ոչ ոք չի կարող անել այն, ինչ դու կարող ես անել ճիշտ այնպես, ինչպես դու ես դա անում։ Աստված ցանկանում է, որ դու սովորես առավելագույնս օգտագործել քո կյանքի յուրաքանչյուր պահը և լավ ազդեցություն ունենալ հաջորդ սերնդի վրա:
Եթե կյանքում լավ ընտրություն կատարես, դա քեզ հնարավորություն կտա ոչ միայն վայելել քո կյանքը, այլև հիանալի օրինակ լինել քեզանից ավելի երիտասարդների համար: Պողոս առաքյալը հիանալի օրինակ էր իր հոգևոր որդի Տիմոթեոսի համար, և նա հաճույք էր ստանում՝ տեսնելով, որ նա ծառայում է Աստծուն և զորավոր բաներ է կատարում։
Երբ դու ներդրումներ կատարես ուրիշների մեջ, քո կյանքը շատ ավելի օրհնաբեր կլինի։
Օրվա աղոթք. «Հա՛յր, օգնի՛ր ինձ կյանքում լավ ընտրություն կատարել ևբարի և դրական օրինակ լինել ինձ շրջապատող մարդկանց համար: Շնորհակալություն, ամեն»:
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը
Աղբյուր՝ https://joycemeyer.org/dailydevo/2023/09/11-Be-a-Good-Example