«Ով այս ջրից խմի, նորից կծարավի, բայց ով խմի այն ջրից, որ Ես նրան պիտի տամ, երբե՛ք չպիտի ծարավի» /Հովհ․ 4.13/։

Ես նստեցի հանգստանալու ընկած գերանի վրա Գրեյվել Սփրինգսում՝ Ապալաչյան արահետում: Այնտեղ ես կարողացա խմել լեռան լանջից հոսող բյուրեղյա, մաքուր և սառը աղբյուրի ջրից։ Երկար, շոգ արշավից հետո ջուրը համեղ էր:

Հիսուսը կանգ առավ Սամարիայի մի քաղաքում հանգստանալու և ջուր խմելու համար։ Սամարացի մի կին եկավ ջուր տանելու ջրհորից, և Հիսուսը նրանից խմելու ջուր խնդրեց։ Նա զարմացավ, որ Հիսուսը խոսեց իր հետ։ Այդ օրերին հրեա ժողովուրդը սովորաբար արհամարհանքով էր վերաբերվում սամարացիներին։ Նա ավելի շատ զարմացավ, երբ Հիսուսը խոսեց այն կենդանի ջրի մասին, որը կարող էր տալ՝ ասելով, որ այն կդառնա «հավիտենական կյանքի աղբյուր»՝ իր ծարավը հավիտյան հագեցնելու համար։

Ջուրն անհրաժեշտ է կյանքի համար. ոչ մի կենդանի շունչ չի կարող երկար գոյատևել առանց ջրի։

Բայց Հիսուսն այստեղ ֆիզիկական ջրի մասին չէր խոսում: Նա նկատի ուներ Իրեն. Հիսուսը կենդանի ջուրն է, և Սուրբ Հոգու միջոցով հավիտենական կյանքը ջրի աղբյուրների պես կբխի բոլոր նրանց սրտերում, ովքեր սիրում և հետևում են Իրեն (Հովհ. 7.38-39):

Առանց ջրի մենք չենք կարող գոյատևել. առանց Հիսուսի՝ Կենդանի ջրի մենք հոգեպես մեռած ենք: Բայց Հիսուսը խոստանում է մեզ տալ կենդանի ջուր, որը հոսում և հոսում է մեր ներսից՝ թարմացնելով մեզ և ուրիշներին, երբ մենք քայլում ենք Իր հետ ամեն օր։

«Տե՛ր Հիսուս, լցրո՛ւ մեր սրտերը Քո Սուրբ Հոգով, որպեսզի հավիտենական կյանքի կենդանի ջրերը բխեն և հոսեն մեր ներսից, երբ մենք քայլենք քեզ հետ և ծառայենք քեզ ամեն օր: Ամեն»։

Աղբյուրը՝ https://todaydevotional.com/devotions/water-of-life
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.