Ինձ պառկեցնում է խոտավետ արոտներում, ինձ առաջնորդում է դեպի հանդարտ ջրերը։ Հոգիս վերականգնում է։
«Ինձ պառկեցնում է խոտավետ արոտներում, ինձ առաջնորդում է դեպը հանդարտ ջրերը։ Հոգիս վերականգնում է։» /Սաղմոս 23.2-3/։
Ամեն առավոտ առաջին բանը, որ վերցնում ես ձեռքդ, քո բջջային հեռախոսն է կամ համակարգիչը: Դու խուճապի ես մատնվում, երբ չես կարող անմիջապես ձեռքդ վերցնել քո հեռախոսը։ Մենք՝ քսանմեկերորդ դարի քաղաքացիներս, ապավինում ենք այս սարքերին՝ մեզ աշխարհի հետ կապված զգալու համար: Մենք շատ ժամանակ «լարված» ենք, և դա նպաստում է մեր անհանգիստ վիճակին՝ սթրեսին։
Մենք կարող ենք կապված լինել աշխարհի հետ, բայց դժվար է Աստծուն գտնել այդ բոլոր տեղեկատվամիջոցների մեջ: Աստված մեզ ստեղծել է Իր հետ խորը կապի համար: Նա մեզ հորդորեց հանգստանալ Իր ներկայությամբ։ Բայց մենք մեզ մեղավոր ենք զգում, երբ հանգստանում ենք, երբ թվում է, թե ինչ-որ բանով զբաղված չենք։
Երբ մենք դանդաղում ենք և հանգիստ ժամանակ անցկացնում Աստծո հետ, մենք ասում ենք Նրան, որ թույլ ենք և որ Նրա կարիքն ունենք: Մենք չենք կարող կապվել Նրա հետ, մինչև չմնանք և չլսենք: Դա խոստովանություն է, որ մենք չենք կարող ապրել մեր կյանքը Նրանից առանձին:
Այսօր մի կողմ դիր հեռախոսդ և թո՛ւյլ տուր ինքդ քեզ ստանալ Տիրոջ խաղաղությունը:
Աղոթի՛ր.«Աստվա՛ծ, իմ զբաղվածության և գործունեության մեջ, խնդրում եմ, հիշեցրու ինձ, որ ես Քո կարիքն ունեմ, և ես ուզում եմ ստանալ Քո հանգստությունը: Շնորհակալություն ինձ լսելու համար»։
Աղբյուրը՝ jesusdaily.org
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը