Տերը զորություն կտա իր ժողովրդին. Աստվածաշնչյան համարներ զինվորների համար
Մենք հարգում ենք այն տղամարդկանց և կանանց, ովքեր գտնվում են զինվորական ծառայության մեջ և հույսով ենք, որ այս աստվածաշնչյան համարները կամրապնդեն մեր երկիրը պաշտպանելու և ծառայելու նրանց վճռականությունը:
- Սաղմոս 29.11
«Տէրը զօրութիւն կտայ իր ժողովրդին. Տէրը կօրհնէ իր ժողովուրդը խաղաղութիւնով»։
- Սաղմոս 116.5-6
«Ողորմած է Տէրը եւ արդար. Եւ մեր Աստուածը գթած է։ Տէրը պահում է պարզամիտներին. Ես խեղճ եղայ, եւ նա ապրեցրեց ինձ»։
- Սաղմոս 56. 3-4
«Ինչ օր որ վախենամ՝ քեզ կյուսամ։Աստուծով կգովեմ նորա խօսքը. Աստուծուն եմ յուսացած՝ չեմ վախենալ. Ի՞նչ կանէ ինձ մարմինը»։
- Հովհաննես 16.33
«Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղութիւն ունենաք. աշխարհքումը նեղութիւն կ’ունենաք. բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին»։
- Բ Տիմոթեոս 2.4
«Ոչ մի զինուորութիւն անող այս աշխարհքի գործերովը չէ զբաղվում, որպէս զի զօրապետին հաճոյ լինի»։
- Եփեսացիս 6.13
«Սորա համար Աստուծոյ սպառազինութիւնն առէք, որ կարող լինիք հակառակ կենալ չարութեան օրումը, եւ ամենը կատարելով հաստատ կանգնել»:
- Հեսու 1.9
«Ահա քեզ պատուիրում եմ, զօրացիր եւ քաջ եղիր, մի վախենար եւ մի զարհուրիր. որովհետեւ քո Տէր Աստուածը քեզ հետ է ամեն տեղ ուր որ գնաս»:
- Հռոմեացիներ 5.1
«Արդ մենք՝ հաւատքով արդարացած լինելով Աստուծոյ հետ խաղաղութիւն ունինք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը»։
- Սաղմոս 33.20-22
«Մեր անձը մտիկ է տալիս Տիրոջը. նա է մեր օգնութիւնն ու պահապանը: Որովհետեւ նորանով է ուրախանում մեր սիրտը. որ մենք նորա սուրբ անունին ենք յուսացած:Տէր, քո ողորմութիւնը լինի մեզ վերայ՝ ինչպէս որ սպասում ենք քեզ»:
- Փիլիպպեցիս 4.12-13
«Գիտեմ պակասութիւն քաշել, եւ աւելութիւնով լինելն էլ. Ամեն բանի մէջ ամենին լաւ տեղեկացած եմ՝ կշտանալն էլ սովելն էլ. Աւելութիւնով ունենալն էլ, պակասութիւն քաշելն էլ։ Ամեն բան կարող եմ ինձ զօրացնող Քրիստոսով։ Սակայն լաւ արիք որ հաղորդ եղաք ինձ իմ նեղութիւնումը»։
- 2 Թագավորաց 22.2-4
«Տէրը իմ վէմն ու իմ բերդն ու իմ փրկիչն է։ Աստուած իմ ժայռն է. ես նորան եմ յուսացած. Իմ վահանը եւ իմ փրկութեան եղջիւրը, իմ բարձրութիւնն ու ապաստանը, Իմ ազատիչը. Դու անիրաւութիւնից ազատում ես ինձ։ Օրհնեալն եմ կանչում՝ Եհովան, եւ կազատուիմ իմ թշնամիներիցը»։
- Բ Օրինաց 31.6
«Ուժովացէք եւ քաջ եղէք, մի վախենաք եւ նորանց երեսիցը մի զարհուրիք. Որովհետեւ քո Եհովայ Աստուածն ինքն է քեզ հետ գնում. նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ»։
- Բ Կորնթացիս 9.8
«Բայց Աստուած կարող է ամեն շնորհքներն աւելացնել ձեզանում. Որ ամեն բանի մէջ ամեն ժամանակ ամեն բաւականութիւն ունենալով ամեն բարի գործի համար աւելանաք»։
- Եսայիա 65.24
«Եւ պիտի լինի, որ նորանք դեռ չկանչած՝ ես կպատասխանեմ եւ նորանք դեռ խօսելիս՝ ես կլսեմ»։
Պատրաստեց Անի Նիկողոսյանը