Մի՛ ընդհանրացրեք
Հաճախ մարդիկ, հանդիպելով ինչ-որ մեկի ոչ պատշաճ պահվածքին, բոլորին համարում են «մեկ սանրի կտավ»։ Օրինակ՝
Հրեաները բոլորն այսպիսի՜ն են։
Ուկրաինացիները բոլորն այսպիսի՜ն են։
Ռուսները բոլորն այսպիսի՜ն են։
Տղամարդիկ բոլորն այսպիսի՜ն են։
Կանայք բոլորն այսպիսի՜ն են։
Հովիվները բոլորն այսպիսի՜ն են։
Հավատացյալները բոլորն այսպիսի՜ն են։
Վախեցեք այս արտահայտությունից՝ «նրանք բոլորն այսպիսին են» կամ «նրանք բոլորը նույնն են»։
«․․․ Չկան վատ և լավ ժողովուրդներ, կան միայն վատ և լավ մարդիկ» /Բ․ Ստրուգացկի, գրող/։
Սեռի, մարմնի գույնի, ազգության կամ դավանանքի նշանով բոլորին մեկ խմբի մեջ ներառելով՝ դուք զրպարտում եք շատ բարեպաշտ մարդկանց։
Եթե երբևէ նման բան արել եք, անհրաժեշտ է ապաշխարել այդ հարցում։
Ալեքսանդր Շևչենկո