Վատիկանի Ս․ Պետրոս հրապարակում ապրիլի 26-ին կայացած ավանդական գլխավոր ունկնդրության ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը մասնավորապես անդրադարձել է Գրիգոր Նարեկացուն՝ նրան անվանելով համընդհանուր համերաշխության թարգման։

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը նաև տեղեկացնում է, որ խոսելով «Մատյան ողբերգության» աղոթքների ժողովածուի մասին՝ Ֆրանցիսկոս պապն ասել է, որ «Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ վանական էր, ով մեզ թողեց աղոթքի գիրք, որում ձուլվեց հայ ազգի՝ քրիստոնեությունը ողջագուրող առաջին ժողովրդի հավատքը․․․։- Գրիգոր Նարեկացին համաշխարհային, համընդհանուր սիրո, որին կոչված են բոլոր քրիստոնյաները, փայլուն օրինակ է»։

«Նորին Սրբությունը նաև նշել է, որ հայ վանականն իր ամբողջ կյանքն ապրեց Նարեկի Վանքում, ուր նա «սովորեց ուշադրությամբ զննել մարդկային հոգու խորքը և, աղոթքն ու բանաստեղծությունը միաձուլելով, նշանավորեց թե հայ գրականության և թե հայ հոգևոր ժառանգության գագաթնակետը»։

Հայ սրբի մասին Հռոմի Պապի խոսքն արտացոլված է «Վատիկան Նյուզ»-ի գրեթե չորս տասնյակ լեզուներով, այդ թվում արևմտահայերենով, անգլերենով, ֆրանսերենով, պորտուգալերենով, ռուսերենով։

Աղբյուրը՝ https://www.1in.am

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.