Աբրահամի զոհաբերությունը
Մեր հավատքն ամրապնդվում է, երբ դժվարին իրավիճակներում հնազանդվում ենք Աստծուն:
Երբեմն Աստծուն հնազանդվելը հեշտ չէ: Ամեն անգամ, երբ դժվար իրավիճակի հանդիպես, հիշի՛ր Աբրահամին: Նրան տրվեց Աստվածաշնչում գրանցված ամենամեծ փորձություններից մեկը, սակայն նա հնազանդվեց պատրաստակամորեն և անհապաղ։ Նրա պատասխանը կարևոր դասեր է տալիս Աստծուն հնազանդվելու վերաբերյալ:
Երբեմն հնազանդությունը բախվում է մարդկային բանականությանը: Այն ուխտը, որ Աստված հաստատեց Աբրահամի ևնրա սերունդների հետ (Ծննդոց17․7), կփոխանցի Իսահակին՝ խոստման զավակին (Գաղ. 4․28): Բայց հիմա Տերն ասում էր Աբրահամին, որ զոհաբերի իր տղային:
Հնազանդությունը միշտ պահանջում է վստահություն առ Աստված: Աբրահամը հնազանդվեց, քանի որ վստահում էր Տիրոջը, որ կկատարի խոստումը։
Հնազանդությունը թողնում է արդյունքն Աստծուն: Աբրահամը լիովին ակնկալում էր, որ Տերը կպահպանի Իսահակին, որպեսզի պահի Իր խոստումը: Բայց անսպասելի էր, որ Աստված խոյ կտա՝ որպես փոխարինող զոհ։
Տերը փորձարկում է մեզ, որպեսզի մեծացնի մեր հնազանդությունն ու հավատքը Իր հանդեպ: Արդյոք դու Աստծուն վստահելի կհամարե՞ս և կհանձնվես Նրան, թե՞ կվստահես քո սեփական անկատար մարդկային բանականությանը:
Աղբյուրը՝ intouch.org
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը