Ամենակարևոր ճշմարտությունը, որը դու կարիք ունես իմանալու նույնիսկ այն պարագայում, երբ շնորհներով օժտված, խելացի մարդ ես, այն է, որ Աստված սիրում է քեզ:

Մեր հետագա կյանքն երջանկությամբ լեցնելու առաջին քայլը խորությամբ հասկանալն է Աստծո սերն՝ ուղղված մեզ, երկրորդը`դառնալ Նրա սիրո անոթը: Բայց մեկ բան ուզում եմ ավելի պարզեցնել. դու չես կարող բաց թողնել առաջին քայլը և անցնել երկրորդին, քանզի եթե դու չգիտակցես Նրա սերը, չես կարող այն տալ (Ա Հովհաննես 4.19):

Այնպես որ անկեղծ եղե՛ք ինքներդ ձեզ հետ: Երբևէ ջանք գործադրե՞լ եք, որպեսզի հավատաք, որ Աստված սիրում է ձեզ: Երբևէ նեղվե՞լ եք, որ Նա թույլ է տվել՝ ընկնեք: Եթե այո՛, ապա ես քաջալերում եմ քեզ Աստծուց խնդրել հայտնության խոսք, գիտություն՝ ուղղված քեզ Իր սիրո մասին: Պարբերաբար ժամանակ հատկացրեք` ուսումնասիրելով Աստծո սերն Աստվածաշնչում: Այսպես անելով՝ դուք կսկսեք բացահայտել Աստծուն՝ որպես սիրող Հոր:

Դու Աստծո սիրելի զավակն ես

Շատ մարդիկ իրենց գլխում անընդհատ շրջանառվող կոտրված գրառումներ, հուշեր ունեն, ինչպես ես նախկինում: Այն անընդհատ հիշեցնում էր, թե ինչն է սխալ իմ կյանքում: Ի՞նչն է սխալ իմ կյանքում: Բայց դա հակառակորդն է խոսում: Քանզի Աստված ասում է. «Դու իմ ընտրված զավակն ես և արդար Իմ աչքերում»:

«Ինչպես մեզ Նրա մեջ ընտրեց աշխարհի հիմնումից առաջ, որպեսզի մենք սիրով սուրբ և անարատ լինենք Նրա առջև. մեզ Իրեն որդեգության նախասահմանելով Հիսուս Քրիստոսի ձեռքով` Իր կամքի բարի հաճությամբ» (Եփեսացիս 1.4-5):

Խոսքում ասվում է, որ նախքան աշխարհի հիմնումը Նա մեզ սիրեց և ընտրեց Քրիստոսով սուրբ և անարատ լինելու Իր աչքերում: Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ Իրեն բերելով՝ Աստված նախապես որոշել էր մեզ Իր ընտանիք ընդունել:  Սա այն է, ինչ Նա ցանկացավ անել, և սա Նրան հաճույք է պատճառում: Եթե դուք, կարդալով այդ հատվածը, ուղղակի անցել եք, խորհուրդ եմ տալիս նորից վերադառնալ այդ խոսքին և քննել այն: Ինքներդ ձեզ հարցրեք՝ ի՞նչ  բացահայտում է անում այս հատվածն Աստծո սիրո մասին՝ ուղղված ինձ: Արդյո՞ք Աստված սխալ է գտնում ինձանում: Ինչո՞ւ է Աստված սիրում ինձ: Որ պահին կասկածներն այցելեն քեզ, միանգամից գնա՛ Աստծո Խոսք: Այսպիսի աստվածաշնչյան խոսքերը հզոր զենք են` դիմակայելու հակառակորդի ուղարկած հարձակումներին:

Քրիստոսում քո ապագան պայծառ է

Մեկ շատ կարևոր երևույթ՝ հակառակորդը սիրում է հարվածել մեր ապագային, բայց Քրիստոսում մեր հույսն ապահով է: «Քանի որ Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- խաղաղության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որ ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29.11):

Աստված Իրեն սիրողների համար ունի ամեն տեսակի հիանալի խոստումներ (Ա Կորնթացիս 2.9), և մենք կարող են վստահ լինել, որ Նա կպահի իր Խոսքը (Հռոմեացիս 5.5):

Եվ վերջին բանը, որ կցանկանայի ավելացնել, սա է` Աստված մեզ ուղակի «Իրերով» չի պարգևատրում: Նա սիրում է մեզ օրհնել, և Նա խոստացել է, որ կբավարարի մեր ֆիզիկական կարիքները: Բայց ամեն բանից առավել Նա ցանկանում է, որ մենք հստակ գիտակցենք՝ մեր ապահովությունը միայն Աստծո մեջ է:

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.