Առողջ լինելու համար․․․
Առողջ ապրելակերպի աստվածաշնչյան սկզունքներից են՝
- «Եւ ձեր Եհովայ Աստուծոյն պաշտէք. Եւ նա կ’օրհնէ քո հացը եւ քո ջուրը, եւ ես քո միջիցը հիւանդութիւնը կ’դարձնեմ» /Ելից 23․25/
- «Օրհնեցէք Տիրոջը.․․ Նա բժշկում է սրտով կոտրուածներին եւ փաթաթում՝ նորանց խոցերը» /Սաղմոս 147․1, 3/։
- «Ուրախ սիրտը օգտակար է ինչպէս դեղ, բայց կոտրած սիրտը ոսկորները կ’չորացնէ» /Առակաց 17․22/։
- «Մեղրի խորիսխ է վայելուչ խօսքը, քաղցր է հոգիին, եւ բժշկութիւն՝ ոսկորներին»/Առակաց 16․24/։
- «Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր, վախիր Տէրիցը եւ հեռացիր չարից։ Սա առողջութիւն կ’լինի քո մարմնի համար, եւ պարարտութիւն՝ քո ոսկորներին» /Առակաց 3․7-8/։
- «Որովհետեւ մարմնի վարժութիւնը քիչ բանի համար է օգտակար. բայց աստուածպաշտութիւնն ամեն բանի համար օգտակար է։ Զգոյշ կաց անձիդ եւ վարդապետութեանդ, եւ դորանում յարատեւիր. Որովհետեւ այդ անելով քո անձն էլ կ’ապրեցնես, եւ քեզ լսողներին էլ» /Ա Տիմ․ 4․8,16/;
- «Եւ տրտմութիւնը հեռացրու սրտիցդ, եւ դէն արա չարութիւնը մարմնիցդ. որովհետեւ մանկութիւնը եւ երիտասարդութիւնը ունայն է» /Ժողովող 11․10/։
- «Ուշացած յոյսը սիրտը կ’հիւանդացնէ, բայց կատարուած փափաքը կենաց ծառ է» /Առակաց 13․12/։