Հաղթել նախանձին․․․
Ազատությունը գալիս է, երբ մենք խոստովանում ենք մեր մեղքը և հավատում, որ Աստված ունի լավագույն ծրագիրը մեզ համար։
Այն, ինչ կարող է սկսվել որպես փոքր համեմատություն մեր և ուրիշի կյանքի միջև, կարող է շատ հեշտությամբ դուրս գալ վերահսկողությունից: Նախանձը նման է ձնագնդի, որն ավելի ու ավելի է մեծանում, և դրա հետևանքները կարող են հոգեպես կործանարար լինել:
Նախանձը լցնում է սիրտը դժգոհությամբ, անհանգստությամբ և դառնությամբ՝ խեղաթյուրելով մեր մտքերն այնքան ժամանակ, մինչև գրեթե անհնար է նկատել Աստծո ծրագիրը: Մեր ուշադրությունը կենտրոնանում է այն բանի վրա, ինչ չունենք, ինչը մեզ տանում է վրդովմունքի ճանապարհով դեպի ուրիշները, ովքեր ունեն ցանկալի առարկա կամ հատկանիշ:
Ավելին, նախանձն անարգում է Տիրոջը և, ըստ էության՝ դա մեղք է: Հակոբոսն ասում է, որ դա դիվային ծագում ունի, անկարգություններ է առաջացնում և տանում դեպի բոլոր տեսակի չարիքները (Հակոբոս3.15-16):
Իսկ Պողոսը դա թվարկում է որպես մարմնի գործերից մեկը (Գաղատացիս 5:19-20): Այս վերաբերմունքը հավասարազոր է Աստծո մեջ սխալներ գտնելուն. այսինքն, որ մենք արժանի ենք նրան, ինչ ուրիշն ունի և մեղադրելու Նրան ավելի լավ օրհնությունը պահելու մեջ:
Եթե քո կյանքում նախանձի պատճառ ես գտնում, հետևի՛ր Հակոբոս 4.7-10 հատվածների քայլերին: Հնազանդվի՛ր Աստծուն, դիմադրի՛ր սատանային, խոստովանի՛ր դա որպես մեղք և հեռացի՛ր համեմատության գայթակղությունից: Կենտրոնացի՛ր Աստծո բարության վրա և վստահ եղիր, որ քո կյանքի համար Նրա ծրագիրը լավագույնն է:
Աղբյուրը՝ intouch.org
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը