Կյանքը սուրճ է․․․
Ուսանողների խումբը հյուր է գնում իր դասախոսին՝ ավարտելու տասնամյակի առթիվ։
Զրույցը բողոքի մասին էր․ բոլորը բողոքում էին սթրեսից, աշխատանքից․․․
Իսկ հյուրընկալ դասախոսը գնում է խոհանոց՝ սուրճ բերելու։
Տանտերը վերադառնում է սկուտեղով, որի վրա կային տարբեր բաժակներ՝ ճենապակյա, ապակյա, բյուրեղյա․․․ Մի մասը նրբագեղ, մյուս մասը՝ հասարակ։
Ամեն մեկն իր մասին էր խոսում։ Ապակե բաժակները ոչ ոք չվերցրեց, հյուրերը նախընտրեցին ճենապակյան ու բյուրեղյան։ Հետո պրոֆեսորն ասաց․
-Տեսնո՞ւմ եք՝ հասարակ բաժակները ոչ ոք չվերցրեց։ Լավագույնը ցանկանալը բնական է։ Բայց հենց սրանում է ձեր սթրեսի ու խնդիրների արմատը։
Բաժակը համ չի ավելացնում։ Սա միայն տարա է։ Դուք սուրճ էիք, չէ՞, ուզել, ոչ թե բաժակ, սակայն ենթագիտակցաբար մոտեցաք լավագույն տարաներին։
Կյանքը սուրճն է․․․ Կարիերան, դիրքը, փողը բաժակներն են։ Իսկ տարայի տեսակը չի որոշում ներքին կյանքի որակը։ Կենտրոնանալով բաժակի վրա՝ դուք չեք կարող վայելել սուրճը։
Երջանիկ մարդկանց համար ամենակարևորը լավագույնն ունենալը չէ։ Նրանք լավագույնն են դարձնում այն, ինչ ունեն։
Ապրե՛ք հասարակ, սիրե՛ք շռայլորեն, հաղորդակցվե՛ք հարգալից։ Վայելե՛ք ձեր սուրճը․․․