Եգիպտոսում այրվել է քրիստոնեական եկեղեցի
Օգոստոսի 14-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի եկեղեցում բռնկված հրդեհի հետևանքով զnհվել է առնվազն 40 մարդ՝ այդ թվում երեխաներ։
Կահիրեի ուղղափառ եկեղեցու տվյալներով՝ հրդեհը բռնկվել է Գիզա քաղաքի խիտ բնակեցված շրջանի Աբու-Սիֆին տաճարում՝ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Հրդեհի ճշգրիտ պատճառը դեռևս չի նշվում։ Ըստ տեղեկությունների՝ հրդեհի պատճառ կարող էր հանդիսանալ էլեկտրական կարճ միացումը: Հրդեհի պահին տաճարում գտնվել է շուրջ 5000 այցելու։