Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովվի պաշտոնը 2022 թ.-ի օգոստոսի 1-ից ստանձնել է վեր. Հովհաննես Հովսեփյանը:

10 տարվա պաշտոնավարումից հետո վեր. Մկրտիչ Մելքոնյանը դադարեցրեց լիազորությունները, և համաձայն ՀԱԵ կանոնադրության 8-րդ հոդվածի՝ տեղի ունեցավ ՀԱԵ նոր ավագ հովվի ընտրություն: ՀԱԵ խորհրդի արտահերթ նիստին, փակ գաղտնի քվեարկությամբ, խորհրդի 11 անդամները միաձայն ընտրեցին միակ թեկնածու վեր. Հովհաննես Հովսեփյանին ՀԱԵ ավագ հովվի պաշտոնում՝ 4 տարի ժամկետով:

Աղբյուրը՝ https://www.eca.am/post/1452?fbclid=IwAR24mC6V_oZUxOhoF-7V1j7s1jWMH6WTcVUqN7uZlbNcC2JmbPTvCMaZWBI

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.